Լրահոս 24/7
16.10.2021

Ամփոփվել են ոստիկանության 2021 թ. 9 ամիսների օպերատիվ-ծառայողական գործունեության արդյունքները

Ամփոփվել են ոստիկանության 2021 թ. 9 ամիսների օպերատիվ-ծառայողական գործունեության արդյունքները

Հոկտեմբերի 15-ին տեղի է ունեցել ոստիկանության ծառայությունների և տարածքային մարմինների 2021 թվականի 9 ամիսների օպերատիվ-ծառայողական գործունեության արդյունքների ամփոփում, որը վարել է ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Վահե Ղազարյանը։

Ոստիկանության 9 ամսվա գործունեության արդյունքների մասին զեկուցել է ոստիկանության պետի առաջին տեղակալ Արամ Հովհաննիսյանը: Ոստիկանության մարզային վարչությունների պետերն իրենց հերթին ներկայացրել են ստորաբաժանումների և ենթակա բաժինների կատարած աշխատանքը։

Հաշվետու ժամանակահատվածում, հետպատերազմյան և ներքաղաքական լարված իրավիճակով, համավարակի կանխարգելման աշխատանքներով, ինչպես և Ազգային ժողովի ընտրությունների պատշաճ անցկացման հետ կապված ծառայություններով պայմանավորված, ոստիկանության ողջ համակարգը գործել է գերծանրաբեռնված օրակարգով: Ոստիկանությունն այդ պայմաններում կատարել է իր առջև դրված խնդիրները, ձեռնարկված միջոցառումների շնորհիվ վերահսկվել է օպերատիվ իրավիճակը, պահպանվել կայուն հասարակական կարգն ու անվտանգությունը:

Հաշվետու շրջանում հանրապետությունում գրանցված հանցագործությունների ընդհանուր թվաքանակն աճել է 6,1%-ով, ինչը գլխավորապես պայմանավորված է խարդախությունների, գողությունների և ճանապարհային երթևեկության կանոնները խախտելու դեպքերի թվի աճով:

Գրանցված դեպքերի հիմնական մասը ոչ մեծ (57,3%) և միջին ծանրության (26,7%) հանցագործություններն են, որոնք համարվում են առավել նվազ հասարակական վտանգավորություն ներկայացնող հանցատեսակներ և կազմում են գրանցված ընդհանուր հանցագործությունների 84,0%-ը:

Ըստ առանձին հանցատեսակների` որոշ չափով աճել են սպանության, սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված, գողության, ավազակության, խարդախության, համակարգչային տեխնիկայի միջոցով կատարված հափշտակությունների, տրանսպորտային միջոցներ փախցնելու, ճանապարհային երթևեկության կանոնները խախտելու դեպքերը: Միևնույն ժամանակ նվազել են դիտավորությամբ առողջությանը վնաս, այդ թվում՝ ծանր վնաս պատճառելու, բռնաբարության ու բռնաբարության փորձի, բնակարանային գողության, կողոպուտի, յուրացման կամ վատնման, խուլիգանության, այդ թվում՝ զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկայի գործադրմամբ կատարված դեպքերը:

Հաշվետու շրջանում ծանր հանցագործություններով բացահայտման արդյունավետությունը կազմել է 38,1%, առանձնապես ծանր 494 հանցագործություններով՝ 58,7%:

Հայտնաբերվել է 711 կոռուպցիոն բնույթի հանցագործության դեպք, որոնցից 161-ը կաշառակերության դեպքեր են, 66-ը՝ պաշտոնեական դիրքն օգտագործելով յուրացման կամ վատնման, 93-ը՝ պաշտոնեական կեղծիքի, 211-ը՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, 51-ը՝ պաշտոնեական լիազորություններն անցնելու և այլն:

2021 թ. 9 ամիսների ընթացքում հետաքննության մարմինների կողմից նախապատրաստվել է 142480 նյութ և հարուցվել 11 396 քրեական գործ:

Հաշվետու ժամանակահատվածում ոստիկանության ծառայողների նկատմամբ կատարվել է 1407 ծառայողական քննություն, որի արդյունքում կարգապահական տույժի է ենթարկվել 412 ծառայող:
Ավարտին ամփոփիչ ելույթ ունեցավ ոստիկանության պետ Վահե Ղազարյանը։ Նա վեր հանեց խնդիրներն ու բացթողումները և դրանք վերացնելու ուղղությամբ ժամանակ տվեց ստորաբաժանումների ղեկավարներին: Նաև հանձնարարեց ակտիվացնել աշխատանքները սպանությունների, սպանության փորձերի, բնակարանային գողությունների, ապօրինի ծառահատումների և կոռուպցիոն բնույթի հանցագործությունների բացահայտման ուղղությամբ։

Ոստիկանության պետը կարևորել է հետախուզվողների հայտնաբերման և ապօրինի զենք-զինամթերքի հայտնաբերման ու առգրավման աշխատանքները։ Նա նշել է, որ լինելու են կադրային փոփոխություններ, իսկ ոստիկանության այն ծառայողները, որոնք կթաքցնեն դեպքերն ու պատշաճ արձագանք չեն տա հանցագործություններին, խստորեն կպատժվեն։

Խոսվել է նաև ՏԻՄ առաջիկա ընտրությունների մասին։ Քննարկվել են նաև համավարակի դեմ պայքարի և առանձին հանցագործություններով կատարվող աշխատանքների մանրամասներ։ Տրվել են կոնկրետ ցուցումներ ու հանձնարարականներ։

Լրահոս
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
12:36
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
Եղանակը Հայաստանում
09:07
Եղանակը Հայաստանում
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
18:56
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
Ազգային ժողով - Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
16:50
Ազգային ժողով – Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
16:39
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
16:14
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
15:26
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
12:51
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
12:23
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
11:38
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է