

Անտարբերությունն ու դավադրապաշտությունը ամեն օր թվեր են ավելացնում , իսկ եթե ճիշտ` կյանքեր: Պատվաստվեք և մի վտանգեք Ձեզ և Ձեր հարազատներին: Այս մասին «Ֆեյսբուքի» իր էջում գրել է «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արփի Դավոյանը:
Գրառումն ամբողջությամբ՝ ստորև.
«Երեկ կատարվել է 19.360 թեստավորում, որից հաստատվել է COVID-19-ի 1.863 նոր դեպք: Ունենք 935 առողջացած, 41մահվան դեպք: Այս պահին փաստացի բուժում է ստանում 20161 պացիենտ:
Ամեն առավոտ մարդիկ կարդում են այս թվերը և անցնում իրենց գործերին,կարծես ոչինչ էլ չի եղել, բայց սրանք սոսկ թվեր չեն, այս ամենի հետևում կանգնած են հակապատվաստումային քարոզիչները, պատվաստված լինելու կեղծ հավաստագիր վաճառող բուժաշխատողները, քովիդը հորինած ինչ-որ սարսափ ֆիլմ համարողները, պատվաստանյութի մասին ամենաֆանտաստիկ պատմություններ հորինողները և դրանց հավատացողները։
20.161պացիենտ բուժում է ստանում, բուժաշխատողները գիշեր ու զօր պայքարում են նրանց կյանքի և առողջության համար`վտանգելով իրենց կյանքն ու առողջությունը։
41-ը լոկ թիվ չէ, մարդիկ են, կյանքեր, ընտանիքներ, որոնք ունեին երազանքներ…
Անտարբերությունն ու դավադրապաշտությունը ամեն օր թվեր են ավելացնում , իսկ եթե ճիշտ` կյանքեր…
Պատվաստվեք և մի վտանգեք Ձեզ և Ձեր հարազատներն»։
Ըստ վրացական ընդդիմադիր «Netgazeti» պարբերականի, ԱՄՆ պետդեպարտամենտը հայտարարել է, որ ԱՄՆ-ն քննարկում է այն քայլերը,…
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը ԱԺ նիստի ժամանակ հայտարարել է, որ լավ լուր ունի:…
Իշխանությունները վերացրեցին բանկային գաղտնիքը, սա մի բան էր, որն անգամ «նախկինները» չէին արել՝ վախենալով միջազգային…
ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանն անդրադարձել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության կողմից Սամվել Կարապետյանին վարչապետի թեկնածու առաջադրելու…
Արևմտյան մի շարք երկրներում աճում է այն կարծիքը, թե աշխարհը շարժվում է դեպի լայնամասշտաբ պատերազմ։…
Ռուս-ուկրաինական հակամարտության ավարտի շուրջ բանակցությունների հաջորդ փուլը նախատեսված է հաջորդ շաբաթ. Կրեմլը կտեղեկացնի ճշգրիտ ամսաթվի…