Լրահոս 24/7
16.10.2021

ՏԻՄ ընտրություններից առաջ Գյումրիում «լռության օր» է

ՏԻՄ ընտրություններից առաջ Գյումրիում «լռության օր» է

Գյումրիում հոկտեմբերի 16-ը «լռության օր» է, ինչպես պահանջում է ՀՀ ընտրական օրենսգիրքը: Քարոզարշավի ընթացքում նախընտրական պայքարին մասնակցող 10 քաղաքական ուժերը փորձեցին ամեն մեկն իր ընտրած ձևաչափով ներկայանալ ընտրողին՝ ներկայացնելով իր ծրագիրը:

Ծրագրերը գրեթե նույն բովանդակության են՝ փողոցների նորոգում, հակակոռուպցիոն պայքար, աշխատատեղերի ստեղծում, տնակներից՝ քարաշեն բնակարանների տեղափոխում, լուսակետերի ավելացում և այլն: Քաղաքական ուժերից յուրաքանչյուրն իր ծրագիրը փորձեց գյումրեցուն ներկայացնել որպես ամենաինքնատիպը, սակայն թե այդ ուժերից որն ավելի լավ աշխատեց այս ընթացքում՝ պարզ կդառնա ընտրության հաջորդ օրը՝  արդյունքներից:

Ինչպես նախորդ՝ 2016 թվականի ընտրություններին, այս անգամ ևս ընտրությունը  համամասնական ընտրակարգով է՝ ընտրելով կուսակցությանը կամ դաշինքին,  քաղաքապետ կդառնա առավելագույն  ձայներ հավաքած ուժի ավագանու ցուցակը գլխավորող թեկնածուն:

Հենց քաղաքապետի պաշտոնն ու առաջիկա ԱԺ  ընտրություններն էին  պատճառը, որ Գյումրիում այս անգամ պայքարն այդքան հետաքրքրել էր շատերին. պայքարի մեջ է մտել 7 կուսակցություն և 3 դաշինք՝ «Հայրաքաղաք» դաշինք, «Արժանապատիվ ուղի» կուսակցություն, ՀՀԿ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն, «Զարթոնք» ազգային-քրիստոնեական կուսակցություն, «Գյումրին կռնա» դաշինք, «Բալասանյան դաշինք» սոցիալական կուսակցություն, «Թասիբով» դաշինք, «Ապրելու երկիր» կուսակցություն, Հայաստանի Կոմունիստական Կուսակցություն՝ ընդհանուր 287 թեկնածու, հիշեցնենք, որ նախորդ ՏԻՄ  ընտրություններին  մասնակցում էր 11 քաղաքական ուժ՝ 422 թեկնածու:

Ավագանու ընտրությունները Գյումրիում համակարգելու է  թիվ 31 տարածքային ընտրական հանձնաժողովը: Գյումրիում կգործի  82 ընտրատեղամաս։

Գյումրիի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում ըստ նոր կարգի նույն կուսակցության միայն մեկ վստահված անձ կարող է գտնվել ընտրատեղամասում: Ընտրական ցուցակներով Գյումրիում այս ընտրություններին կմասնակցի 123 115:  Ընտրացուցակներից այս անգամ պակասել են ընտրողների  անունները՝ ցուցակներում չեն այն ընտրողները, որոնց անձը հաստատող փաստաթղթի վավերականության ժամկետը անցել է:

Լրահոս
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
12:36
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
Եղանակը Հայաստանում
09:07
Եղանակը Հայաստանում
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
18:56
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
Ազգային ժողով - Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
16:50
Ազգային ժողով – Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
16:39
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
16:14
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
15:26
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
12:51
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
12:23
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
11:38
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է