

ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի հավաստիացմամբ՝ Հայաստանի բոլոր բժշկական կենտրոնները պատշաճ վերահսկվում են, որպեսզի հնարավոր չլինի պատվաստման կեղծ սերտիֆիկատներ ստանալ:Այս մասին նախարարն ասաց հոկտեմբերի 16-ին լրագրողների հետ հանդիպմանը:
«Ուսումնասիրությունները միայն մեկ բժշկական կենտրոնում չեն իրականացվում, այլ ամբողջ հանրապետությունում: Բոլոր բժշկական կենտրոններում էլ վերահսկողություն է սահմանվել: Իրավապահները խիստ հսկողության տակ են պահում այդ գործընթացը:
Շատ կարևոր է ճիշտ պահին հայտնաբերել դեպքերն ու կանխել, քանի որ նման ոչ իրավաչափ գործողությունները վնասարար են: Քաղաքացին, որը պատվաստման կեղծ սերտիֆիկատ է ձեռք բերել, կարող է հետո վարակվել: Այդպես աղճատվում է ամբողջ վիճակագրությունը»,-շեշտեց Անահիտ Ավանեսյանը:
Անդրադառնալով այն փաստին, որ կորոնավիրուսով վարակվելուց հետո քաղաքացին 90 օր կարող է չպատվաստվել՝ նա տեղեկացրեց՝ հաճախ են դեպքերը, երբ քաղաքացին վարակվում է, բուժվում, սակայն բուժումից հետո դեռ մեկ կամ երկու ամիս կեղծ դրական պատասխաններ է գրանցում:
Նախարարի խոսքով՝ դա նշանակում է, որ ՌՆԹ-ի մնացորդներ դեռ պահպանվում են օրգանիզմում և հնարավոր չի լինի հասկանալ պատասխանն իսկապես դրական է, թե չեն վերացել բուն հիվանդացության հետևանքները: «Այդ պատճառով էլ մասնագիտական խորհուրդը որոշել է, որ վարակվելուց հետո երեք ամսվա ընթացքում ՊՇՌ թեստի պատասխան անհրաժեշտ չէ, բայց դա չի նշանակում, որ անձը պետք է սպասի երեք ամիսն: Ախտանշանների վերանալուց 14 օր հետո նա հանգիստ կարող է պատվաստվել:
Մոսկվան ու Երևանը բանակցություններ կսկսեն Հայաստանի երկաթուղիների երկու հատվածի վերականգնման շուրջ, որոնք կապված են Ադրբեջանի…
Փետրվարի 13-ի գիշերը և առավոտյան հանրապետության առանձին ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց։ Փետրվարի 13-15-ին գիշերը և…
Վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է վեց տարուց ավելի առաջ արտադրված մեքենաների ներմուծման արգելքի մասին: Համապատասխան…
«Ինտերի» սեփականատերերը պատրաստ են թույլ տալ ակումբի ղեկավարությանը՝ նոր պայմանագիր առաջարկել Հենրիխ Մխիթարյանին։ Ըստ իտալական…
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից հայտնում են, որ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի Հայաստան կատարած պատմական այցին…
Քննարկում ենք ըստ երևույթին երկու փոխկապակցված հարց, որոնք տարօրինակ կերպով փոխկապակցվել են այսօր՝ Հեռուստատեսության և…