Քաղաքականություն

Շիրակի մարզի համայնքների ՏԻՄ ընտրություններում առերևույթ հանցավոր ընտրախախտումների վերաբերյալ նյութեր են նախապատրաստվում

Շիրակի մարզի Գյումրի համայնքում հոկտեմբերի 17-ին կայացած ՏԻՄ ընտրությունների նախընտրական արշավի և քվեարկության ընթացքում առերևույթ ընտրական կամ ընտրություններին առնչվող այլ բնույթի հանցավոր արարքների վերաբերյալ ստացվել է 20 հաղորդում կամ ահազանգ, որոնցից 2-ը եղել են մինչև քվեարկությունն սկսվելը:

20 ահազանգից 14-ը ՀՀ դատախազության կամ ոստիկանության կողմից իրականացված մշտադիտարկման արդյունքում վեր հանված ԶԼՄ հրապարակումներ են, 4-ը ֆիզիկական անձանց կողմից տրված հաղորդումներ են, իսկ 1-ը՝ սոցիալական ցանցերում օգտատիրոջ կողմից կատարված գրառում:

Ստացված հաղորդումներից և ահազանգերից՝ 

  • 10-ը առերևույթ վերաբերում է ընտրական իրավունքի իրականացմանը խոչընդոտելուն.
  • 2-ը՝ քվեարկության գաղտնիությունը խախտելուն.
  • 2-ը՝ ընտրակաշառք տալուն, ստանալուն կամ ընտրակաշառքի միջնորդությանը.
  • 1-ը՝ այլ անձի փոխարեն քվեարկելուն.
  • 1-ը՝ ընտրողների ցուցակները կազմելու կարգի խախտմանը.
  • 1-ը՝ քարոզչությանը մասնակցելուն հարկադրելուն կամ խոչընդոտելուն.
  • 1-ը՝ լրագրողի մասնագիտական գործունեությունը խոչընդոտելուն.
  • 2-ը՝ այլ բնույթի են:

Ենթադրյալ ընտրական իրավախախտումների վերաբերյալ վերացական և ընդհանրական բնույթ ունեցող 15 հաղորդման կապակցությամբ ՀՀ Ոստիկանության մարզային բաժիններին հանձնարարվել է իրականացնել անհրաժեշտ ստուգողական գործողություններ: Դրանցից 2-ի արդյունքում ներկայացված հանգամանքները չեն հաստատվել և թողնվել են անհետևանք, 13-ով ստուգողական գործողությունները շարունակվում են:

Իսկ հաղորդումներից 4-ը ուղարկվել է հետաքննության կամ նախաքննության մարմիններ՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածներով սահմանված կարգով նյութեր նախապատրաստելու հանձնարարությամբ, որոնք ընթացքի մեջ են:

Թիվ 1

Recent Posts

Մոսկվան ու Երևանը բանակցություններ կսկսեն ՀՀ-ի երկաթուղիների երկու հատվածի վերականգնման շուրջ. Օվերչուկ

Մոսկվան ու Երևանը բանակցություններ կսկսեն Հայաստանի երկաթուղիների երկու հատվածի վերականգնման շուրջ, որոնք կապված են Ադրբեջանի…

13 hours ago

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 5-8 աստիճանով

Փետրվարի 13-ի գիշերը և առավոտյան հանրապետության առանձին ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց։ Փետրվարի 13-15-ին գիշերը և…

14 hours ago

Վրաստանը սահմանափակում է հին մեքենաների ներմուծումը

Վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է վեց տարուց ավելի առաջ արտադրված մեքենաների ներմուծման արգելքի մասին: Համապատասխան…

15 hours ago

Մխիթարյանը կլինի երիտասարդացող «Ինտերի» միակ բացառությունը

«Ինտերի» սեփականատերերը պատրաստ են թույլ տալ ակումբի ղեկավարությանը՝ նոր պայմանագիր առաջարկել Հենրիխ Մխիթարյանին։ Ըստ իտալական…

15 hours ago

Ուրախ էինք Հայաստանում ողջունել ամերիկյան տեխնոլոգիական ընկերությունների ղեկավարներին. ՀՀ-ում ԱՄՆ դեսպանություն

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից հայտնում են, որ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի Հայաստան կատարած պատմական այցին…

15 hours ago

Սիրելինե՛րս, դուք սկսել եք «Մահ կամ ազատություն»-ից, ավարտել 004 շրջաբերականով. Ռուբինյանը՝ ՀՅԴ-ին

Քննարկում ենք ըստ երևույթին երկու փոխկապակցված հարց, որոնք տարօրինակ կերպով փոխկապակցվել են այսօր՝ Հեռուստատեսության և…

16 hours ago