Uncategorized @hy

Պուտինն ուղերձ է հղել հայ-ռուսական ֆորումի բացման կապակցությամբ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ողջույնի ուղերձ է հղել ռուս-հայկական ութերորդ միջտարածաշրջանային ֆորումի մասնակիցներին, որում, մասնավորապես, ասվում է.

«Մեր պետությունների միջև հաստատվել է բովանդակալից քաղաքական երկխոսություն և տարբեր ոլորտներում արդյունավետ համագործակցություն:

Միջտարածաշրջանային համագործակցությունը շատ էական դեր է խաղում ռուս-հայկական կապերի զարգացման գործում, ինչը հնարավորություն է տալիս իրականացնել փոխշահավետ ծրագրեր տնտեսական, սոցիալական, ենթակառուցվածքային, հումանիտար և շատ այլ ոլորտներում:

Կարևոր է, որ ֆորումի շրջանակներում մեր երկրների կենտրոնական և տեղական իշխանությունների, հասարակական կազմակերպությունների, գիտական, փորձագիտական և գործարար շրջանակների ներկայացուցիչները կարողանան փորձի փոխանակում կատարել, երկկողմ օրակարգի հարցերի լայն շրջանակ քննարկել և ուղիներ նախանշել հետագա համատեղ աշխատանքի համար»:

ՌԴ նախագահը հույս է հայտնել, որ համաժողովը կանցնի ստեղծագործական, կառուցողական ձևով, կ նոր նախաձեռնությունների սկիզբ կլինի, «ինչը կնպաստի ռուս-հայկական արդյունավետ գործընկերության ամրապնդմանը, ինչպես նաև ինտեգրացիոն գործընթացների խթանմանը Եվրասիական տարածքում»:

Գիշեցնենք, այսօր՝ հոկտեմբերի 18-ին, Երևանում իր աշխատանքն է սկսել ռուս-հայկական ութերորդ միջտարածաշրջանային ֆորումը, որը կտևի 2 օր:

 Ֆորումի կազմակերպիչներն են ՌԴ տնտեսական զարգացման նախարարությունը և ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը:

 Լիագումար նիստին կմասնակցեն Ռուսաստանի տնտեսական զարգացման նախարար Մաքսիմ Ռեշետնիկովը և Հայաստանի տարածքային զարգացման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը: Նաև, ֆորումի շրջանակներում տեղի կունենա Ռուսաստանի արտահանման կենտրոնի գործարար առաքելությունը`շուրջ 150 ռուս և հայ ձեռներեցների մասնակցությամբ:

 Ֆորումի շրջանակներում կանցկացվեն նաև կլոր սեղանների շարք`տնտեսության, արդյունաբերության, կրթության և մշակութային և պատմական զբոսաշրջության բնագավառում ռուս-հայկական համագործակցության զարգացման վերաբերյալ:

Զուգահեռ նիստերին հրավիրված են մասնակցելու Ռուսաստանի և Հայաստանի մարզերի ղեկավարներ, համապատասխան նախարարությունների և գերատեսչությունների, Եվրասիական տնտեսական միության, գործադիր և օրենսդիր մարմինների, հասարակական կազմակերպությունների, գործարար և փորձագիտական համայնքների ներկայացուցիչներ: Ֆորումի մասնակիցները հատուկ ուշադրություն կդարձնեն Ռուսաստանի և Հայաստանի բնակչության բարեկեցությունը բարելավելու նպատակով առևտրային և ներդրումային համագործակցության ակտիվացման համատեղ միջոցառումներին:

Բացի այդ, նախատեսվում է քննարկել լուծումներ ՝ ուղղված բիզնես վարելու համար բարենպաստ պայմանների ստեղծմանը և կորոնավիրուսային համաճարակի ֆոնին անկումից հետո երկու երկրների տնտեսական աճի արագացմանը:

Թիվ 1

Recent Posts

Չի կարելի թաքնվել սև սքեմի տակ և մտածել, թե իրենց կարելի է անել ամեն ինչ․ Ալեն Սիմոնյան

«Դոժդ» հեռուստաալիքին տված հարցազրույցում Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը պատասխանել է Հայ առաքելական եկեղեցու…

28 minutes ago

Իրանը պատրաստ է փոխզիջումների, եթե ԱՄՆ-ն քննարկի պատժամիջոցների վերացման հարցը

Իրանը պատրաստ է քննարկել փոխզիջումներ՝ ԱՄՆ-ի հետ միջուկային համաձայնության հասնելու համար, եթե ամերիկյան կողմը պատրաստ…

54 minutes ago

Ադրբեջանական մամուլը էյֆորիայի մեջ է. Տիգրան Աբրահամյան

«Ադրբեջանական մամուլը էյֆորիայի մեջ է․ բոլոր հիշեցումներում այն հանգամանքն է, որ Ամենայն Հայոց Կաթողիկոսը «ռևանշիստ»…

2 hours ago

Պետություն կորցնելու պատմական ռիսկը հաղթահարված է․ Փաշինյան

2024 թվականի ապրիլ-մայիս ամիսներին կանգնած էինք պետությունը 1 ամսվա ընթացքում կորցնելու խնդրի առաջ, Արարատում հայտարարել…

4 hours ago

Եպիսկոպոսաց ժողովի կարգավիճակը կփոխվի․ Նաթան արքեպիսկոպոս

Նաթան արք. Հովհաննիսյանհայտնել է, որ եպիսկոպոսաց ժողովի կարգավիճակը կփոխվի։ Քանի որ Գարեգին Բ-ն չի կարողանալու…

4 hours ago

Երևանը մնում է ՀԱՊԿ-ի լիիրավ անդամ․ Գալուզին

ՌԴ ԱԳ նախարարի տեղակալ Միխայիլ Գալուզինը խոսել է հայ-ռուսական հարաբերությունների մասին՝ նշելով, որ Երևանը Մոսկվայի…

5 hours ago