Uncategorized @hy
18.10.2021

Անկախության սերունդը նրա հետ խոսում էր հեռվից հեռու, բայց «դու»-ով․ Վանոյի հիշատակին

Անկախության սերունդը նրա հետ խոսում էր հեռվից հեռու, բայց  «դու»-ով․ Վանոյի հիշատակին

Սիրադեղյանի հետ ծանոթացել եմ 15 տարեկանում` Լոռվա իմ պստլիկ գյուղում, երբ նոր-նոր տանը համակարգիչ էր հայտնվել, իսկ իմ դեռահասական ֆեյսբուքյան էջի նյուզ ֆիդում՝ մի տղա, որն էլ հրապարակել էր Վանոյի հետևյալ տողերը․

«Քո կծուլեզու ներկայությունը նրանց հանգիստը թունավորում է, որովհետև ամեն մեկը հացի հարց ունի, որ լուծում է կակազելով, գիրկապ անելով, նաև համրությամբ` ամեն օր ու ամեն ժամ, բայց առավել անտանելին քո հեգնաժպիտ ներկայությունն է, նույնն է թե` առանձնությունը: Իրենք` նախիրով, իրենք ոհմակով լինելով` էլի անապահով են, դու, ախր, դու էդ ինչի՞ տեր ես, որ ինքդ քեզ այդքան հերիք ես»։

Ի՞նչ էինք մենք թերթում գրականության դասագրքերում այդ տարիներին. հայ դասականների գործերը, բայց ահա իմ դեռ երեխա սրտում տեղ գտավ մի ուրիշ գրականության: Այն մի քիչ նման էր Մաթևոսյանին, եթե վերջինիս հերոսներին գյուղերից հավաքեինք բերեինք քաղաք: Ուրեմն, ո՞վ էր այդ գրողը, որն, ինչպես ցույց տվեց հայտնի որոնողական համակարգը, մեղադրվում էր խոշոր հանգործությունների մեջ: Հաջորդ օրն այդ հարցը բարձրացրի պատմության դասաժամին. բախտիս բերմամբ, ուսուցիչը մեր` իսկական պատմության գիտակ էր, որը միշտ թույլ էր տալիս ընտրել դասագրքային ճշմարտության ու իրական եղելության միջև: Դասաժամի ավարտին` 45 րոպե այս պետական գործչի մասին լսելուց հետո անգամ, ես չունեցա այդ հարցի հստակ պատասխանը ու հասկացա, որ ամենաճիշտ պատասխանները պիտի ինքդ գտնես, իսկ տեղեկատվության աղբյուրը պիտի բացառապես ՍԿԶԲՆաղբյուր լինի, ինչպիսին էր Վանոյի «Ձեռքդ ետ տար ցավի վրայից»-ը:

Ու ահա, ես ծանոթացա Վանոյի հետ` նրա գրքերով. գրողների հետ այդտեսակ ծանոթությունները լինում են, հիմնականում, երբ գրողը կամ արտասահմանյան է, կամ այն աշխարհում, բայց պարադոքս այն էր, որ ծանոթության այդ կերպն ինձ պարտադրվեց, քանզի տվյալ գրողին պարտադրվել էր հեռու լինել. կար բայց չկար: Չէր կարելի գնալ նրա հանդիպմանն` ընթերցողների հետ ու իր մակագրությամբ գիրք ստանալ, մի հարցադրում անել ու պատասխանը համարել ուղենիշ` հետագա կյանքի համար:

Այդուհանդերձ, Վանոն դարձավ սիրելին մի սերնդի, որը նրա ժամանակակիցը չէր, նրա հետ չէր սրճել Պապլավոկում ու չէր տեսնել, թե ինչպիսի անշտապությամբ է նա քայլում դեպի իր ժամանակների մտավորականության, հեղափողական ոգիների հավաքատեղի․ կեպին գլխին, հեռատեսությունը գլխում ու սրտում` հայրենիքը` ինչպիսին որ կար, առանց մի գրամ պաթոսի, առանց մի գրամ պոպուլիզմի, որպես մարդ, ում խոսքն ու գործը ոչ թե ծափահարող հանրության համար է, այլ հանրության՝ մտածող։

Վանոն դարձավ իմ ու իմ սերնդի «կումիռը». պետական գործչի ու գրողի` պրագմատիկ քաղաքական ուղեղի ու ռոմանտիկ ոգու սինթեզը, որը մենք ընդունեցինք մի անբացատրելի հոտառությամբ` տեղեկատվական անորոշության մեջ ինտուիտիվ կողմնորոշվելով դեպի ճշմարտությունը` դեպի Վանոն: Այդ նույն սերունդն իր գրառումներում ու խոսքում պետական գործչին ու գրողին դիմում էր բացառապես «Վանո»-ով։ Վանոյի հետ խոսում էր՝ հեռվից հեռու, բայց «դու»-ով, ու դա ոչ թե հարգանքի բացակայության ցուցիչ էր, այլ ցուցիչ՝ մտքի մտերմության։

Ոչ միայն Վանոն զրկվեց կյանքը հայրենիքում եզրափակելու վաստակած պատվից, ավելի շուտ մենք` մեր սերունդը զրկվեց նրա շիտակ ներկայությունից` «կծուլեզու ներկայությունից»։ Եվ մի՞թե մեր մի բուռ երկրում մենք իրավունք ունեինք այդպես անփութորեն հրաժարվելու մտքի առաջնորդից, խիզախից, գրողից: Մի՞թե ամեն քայլափոխի են հանդիպում այդպիսիք: Մի՞թե կան այդպիսիք ամեն մի հեռավոր գյուղում, ինչպիսին է Կոթին, կամ ամեն մանր ու միջին քաղաքում, ինչպիսին է նաև Երևանաը: Եվ մի՞թե այս «նեղացած» գրելաոճս անարդարության զգացողությունից չէ, որ մի սերունդ զրկեց հաջորդին Սիրադեղյանի հետ նույն գաղափարն ու նույն հայրենիքը կիսելու անմեղ ցանկությունից: Երևի հա:

Հանգչիր խաղաղությամբ, Անկախության սերնդի սիրելի: Եվ ներիր մեր փոքրոգությունը, մեր մտքի տկարությունը, որը թույլ չտվեց վերադարձնել քեզ` քո հայրենիքին:

Լուսանե Ջալալյան

Լրահոս
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
12:36
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
Եղանակը Հայաստանում
09:07
Եղանակը Հայաստանում
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
18:56
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
Ազգային ժողով - Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
16:50
Ազգային ժողով – Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
16:39
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
16:14
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
15:26
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
12:51
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
12:23
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
11:38
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է