

Ավարտվել են Հ-25‚ Մ6-Հաղպատի պատմական հուշարձան 5 կմ երկարությամբ ճանապարհի հիմնանորոգման աշխատանքները։ Հիմնանորոգված ճանապարհը զբոսաշրջության համար կարևոր նշանակություն ունի։
Այս մասին հայտնում են Ճանապարհային դեպարտամենտ ՊՈԱԼ-ից՝ նշելով, որ մինչ նորոգումը ճանապարհի ասֆալտբետոնե պատվածքը անմխիթար վիճակում էր, կողային առուներ չկային, ճանապարհը կահավորված չէր, գոյություն ունեցող եզրապատերը կիսաքանդ էին, արհեստական կառուցվածքները՝ լցված, ճանապարհի վրա առկա էր քարաթափման վտանգ։Հիմնանորոգումը կատարվել է ՀՀ պետական բյուջեից հատկացված միջոցներով։
Այս ճանապարհը զբոսաշրջային կարևոր ուղի է‚ և հիմնանորոգումը կնպաստի տարածաշրջանի զբոսաշրջության զարգացմանը։Կապալառու կազմակերպությունը՝ «Ճանապարհ» ՍՊԸ-ն‚ իրականացրել է հողային աշխատանքներ, որոշ հատվածներում կատարվել է հանույթ, վերականգնվել է ջրահեռացման համակարգը, տեղադրվել է ճանապարհի նոր պատվածք, Հաղպատ բնակավայրում կառուցվել են մայթեր, կատարվել են նաև այլ աշխատանքներ։
Ճանապարհն անցնում է նաև Հաղպատ բնակավայրով, և հիմնանորոգումը կնպաստի Հաղպատի բնակիչների կենսապայմանների բարելավմանը։
Մոսկվան ու Երևանը բանակցություններ կսկսեն Հայաստանի երկաթուղիների երկու հատվածի վերականգնման շուրջ, որոնք կապված են Ադրբեջանի…
Փետրվարի 13-ի գիշերը և առավոտյան հանրապետության առանձին ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց։ Փետրվարի 13-15-ին գիշերը և…
Վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է վեց տարուց ավելի առաջ արտադրված մեքենաների ներմուծման արգելքի մասին: Համապատասխան…
«Ինտերի» սեփականատերերը պատրաստ են թույլ տալ ակումբի ղեկավարությանը՝ նոր պայմանագիր առաջարկել Հենրիխ Մխիթարյանին։ Ըստ իտալական…
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից հայտնում են, որ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի Հայաստան կատարած պատմական այցին…
Քննարկում ենք ըստ երևույթին երկու փոխկապակցված հարց, որոնք տարօրինակ կերպով փոխկապակցվել են այսօր՝ Հեռուստատեսության և…