Վրաստանի խորհրդարանական պատվիրակությունը արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Նիկոլոզ Սամխարաձեի գլխավորությամբ հոկտեմբերի 18-19-ը պաշտոնական այցով Անկարայում է: Այս մասին հայտնել է Վրաստանի խորհրդարանի մամուլի ծառայությունը:
Այցի ընթացքում տեղի կունենա վրաց-ադրբեջանա-թուրքական արտաքին հարաբերությունների հանձնաժողովների նախագահների ամենամյա եռակողմ հանդիպում, որտեղ կքննարկվեն եռակողմ համագործակցության օրակարգային հարցերը:
Նշվում է, ո հանդիպումներ կանցկացվեն նաև Թուրքիայի խորհրդարանի նախագահի հետ, կքննարկվեն վրաց-թուրքական ռազմավարական գործընկերության և երկկողմ հարաբերությունների ամրապնդման հարցերը: