Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մտադիր է հոկտեմբերի 26-ին այցելել Ադրբեջան։ Տեղեկությունը հայտնել է Թուրքիայի նախագահի վարչակազը:
«Նախագահը նախատեսում է հոկտեմբերի 26 -ին մեկօրյա աշխատանքային այց կատարել Ադրբեջան»,-ասվում է հաղորդագրության մեջ:
Այցի նպատակը չի հստակեցվում:
Հիշեցնենք, վերջին անգամ Էրդողանն Ադրբեջան էր այցելել հունիսին, նրանք Ալիևի հետ միասին շրջել էին Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում: