Լրահոս 24/7

Քրեակատարողական համակարգում սկսում ենք բարեփոխումների նոր շրջան. Կարեն Անդրեասյան

Քրեակատարողական համակարգում սկսում ենք բարեփոխումների նոր շրջան։ Նոր կառուցվելիք քրեակատարողական հիմնարկն իր բարեվարք ծառայողներով կդառնա Ծառայության խորհրդանիշը:

Այս մասին հայտարարել է արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը Քրեակատարողական ծառայության 102-ամյակին և Քրեակատարողական ծառայողի օրվան նվիրված միջոցառման ժամանակ:

Նախարարը շնորհավորել է Ծառայության աշխատակիցներին մասնագիտական օրվա կապակցությամբ և առաջարկել հոկտեմբերի 19-ը հայտարարել նաև ստուգատեսի օր՝ ամփոփելու մեկ տարվա ընթացքում կատարված աշխատանքներն ու առաջարկելու խնդիրների արագ լուծման տարբերակները։

Կարեն Անդրեասյանը, ի թիվս համակարգում առկա այլ հարցերի, կարևորել է ծառայողների աշխատանքային պայմանների բարելավմանն ուղղված միջոցառումների ձեռնարկումն ու խոստացել մեկ տարի անց զեկուցել կատարված բարեփոխումների արդյունքները։  «Ինչպես պարեկային ծառայությունը դարձավ նոր սիմվոլը ամբողջ ոստիկանության, այնպես էլ նոր կառուցվելիք քրեակատարողական հիմնարկն իր բարեվարք ծառայողներով պետք է դառնա խորհրդանիշը նոր Քրեակատարողական ծառայության»,- ասել է արդարադատության նախարարը և, կրկին շնորհավորելով ՔԿ ծառայության աշխատակիցներին մասնագիտական օրվա կապակցությամբ, շնորհակալություն է հայտնել նրանց նվիրումի ու կատարած բարեխիղճ աշխատանքի համար։

Քրեակատարողական ծառայության պետ Սերգեյ Ատոմյանը ևս շնորհավորել է համակարգի աշխատակիցներին Քրեակատարողական ծառայողի օրվա առիթով և ընդգծել, որ ոլորտում առկա խնդիրները կլուծվեն բոլորի ջանքերի ու հետևողական աշխատանքի շնորհիվ։

Միջոցառման ավարտին Ծառայության 25 աշխատակից պարգևատրվել է կրծքանշանով, իսկ 20 ծառայող Ծառայության պետի կողմից արժանացել է «Շնորհակալության հայտարարում» խրախուսանքի:

Թիվ 1

Recent Posts

Տեղի է ունենում Թրամփ-Զելենսկի հեռախոսազրույց

Այս պահին տեղի է ունենում Միացյալ Նահանգների և Ուկրաինայի նախագահներ Դոնալդ Թրամփի և Վոլոդիմիր Զելենսկու…

11 minutes ago

Ռուսաստանն ու Ուկրաինան փոխանակվել են 175 ռազմագերիներով

Ռուսաստանն ու Ուկրաինան ռազմագերիների փոխանակում են անցկացրել, որի շրջանակներում ուկրաինական գերությունից վերադարձել է 175 ռուս…

42 minutes ago

Կիևին աջակցությունը դադարեցնելու պահանջն անընդունելի է. Կալաս

Եվրամիությունը մտադիր չէ դադարեցնել Ուկրաինային զենքի մատակարարումը, չնայած այն հանգամանքին, որ Ռուսաստանը դա դիտարկում է…

58 minutes ago

Տեղի է ունեցել ՓՄՁ զարգացման ենթախորհրդի նիստ

ՀՀ էկոնոմիկայի նախարար, ՓՄՁ զարգացման ենթախորհրդի նախագահ Գևորգ Պապոյանի գլխավորությամբ մարտի 18-ին կայացել է ՓՄՁ…

1 hour ago

Մենք կարող ենք ամբողջական հրադադարի հասնել Ուկրաինայում. Ուիթքոֆ

Դոնալդ Թրամփի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը կարծում է, Ուկրաինայում կարող են ամբողջական հրադադարի հասնել մի…

1 hour ago

Բուժօգնության շրջանակներում ուղղաթիռով 42 անգամ բուժառուներ են տեղափոխվել. նախարար

ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը ներկայացրել է 2024 թվականի կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) կատարման ընթացքն…

2 hours ago