Աշխարհ
19.10.2021

ԱՄՆ-ն հերքում է Էրդողանի պնդումները ամերիկյան կործանիչների վերաբերյալ

ԱՄՆ պետդեպի մամուլի խոսնակ Նեդ Փրայսը հերքել է Թուրքիայի նախագահի այն հայտարարությունը, թե իբր Վաշինգտոնն Անկարային առաջարկել է գնել ամերիկյան արտադրության F-16 կործանիչները՝ գերժամանակակից F-35-երի փոխարեն:

Ի դեպ, F-35-երի համատեղ արտադրության ծրագրից ԱՄՆ-ն Թուրքիային հեռացրել էր Ռուսաստանից ՀՕՊ համակարգեր գնելու պատճառով։ Իսկ Թուրքիան ԱՄՆ-ին արդեն վճարել էր 1.4 մլրդ դոլար F-35-եր ձեռք բերելու համար:

«Պենտագոնը շարունակում է խորհրդակցությունները Թուրքիայի հետ F-35-երի վերաբերյալ վեճը հարթելու համար: Չեմ պատրաստվում կանխատեսել բանակցությունների արդյունքը: Չեմ էլ ցանկանում խորանալ մասնավոր խոսակցությունների մեջ, որոնք տեղի են ունեցել ԱՄՆ-ի ու Թուրքիայի կառավարությունների միջև», – ասել է խոսնակը լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ:

Լրագրողի այն հարցին, թե արդյոք ԱՄՆ-ն Թուրքիային առաջարկել է գնել F-16 կործանիչներ  և արդյոք հնարավոր այդ գործարքի մեջ կարող է ներառվել այն 1.4 մլրդ դոլարը, որը թուրքական կողմը վճարել էր F-35-երի համար, Փրայսն ասել է. «ԱՄՆ-ն չի արել ոչ մի ֆինանսական առաջարկություն F-16-երի վերաբերյալ»:

Հիշեցնենք, որ ավելի վաղ «Reuters» գործակալությունը, հղում անելով իր աղբյուրներին, հայտնել էր, որ Թուրքիան դիմել է ԱՄՆ-ին ամերիկյան արտադրության 40 F-16 կործանիչների գնման, ինչպես նաև այդ տիպի 80 մարտական ինքնաթիռների արդիականացման խնդրանքով։

Լրահոս
«Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի պրոդուկտները ներկայացվել են ICE Barcelona 2026-ին
13:15

Եթե եկեղեցին դադարում է լինել  հոգևոր կառույց, ապա որքան էլ ազգային լինի իր ձևով, այլևս չի կարող համախմբել իր բովանդակությամբ
13:09

Ընդդիմադիր հիմնական խաղացողները գոնե այս փուլում շատ միասնական են, աշխատում են մի նպատակի համար. Վանեցյան
12:53

Հայաստանը սպասում է մինչև 13 միլիարդ դոլարի ամերիկյան ներդրումներ. Bloomberg
12:40

Ռուսական գազը կմատակարարվի Իրան
12:24
Ռուսական գազը կմատակարարվի Իրան
Սա պատերազմողից դեպի հարևան տրանսֆորմացիայի կարևոր հանգրվան է. Իոաննիսյան
11:49

ՀՌՀ անդամ Հակոբ Հակոբյանի լիազորությունները դադարեցնելու նախագիծը չընդունվեց
11:46

Ադրբեջանցի փորձագետները Հայաստան ժամանեցին ցամաքային սահմանազատված հատվածով
11:28

2018-ից հետո 300 մլրդ դրամ է վերադարձվել հիփոթեքային վարկերի տոկոսները մարելու համար․ Թորոսյան
11:07

Իրավապահները «Իզմիրլյան» ԲԿ-ի տնօրենի աշխատեսնյակում են
11:00

Մոսկվան ու Երևանը բանակցություններ կսկսեն ՀՀ-ի երկաթուղիների երկու հատվածի վերականգնման շուրջ. Օվերչուկ
18:06

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 5-8 աստիճանով
16:58
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 5-8 աստիճանով
Վրաստանը սահմանափակում է հին մեքենաների ներմուծումը
16:24

Մխիթարյանը կլինի երիտասարդացող «Ինտերի» միակ բացառությունը
15:53

Ուրախ էինք Հայաստանում ողջունել ամերիկյան տեխնոլոգիական ընկերությունների ղեկավարներին. ՀՀ-ում ԱՄՆ դեսպանություն
15:41