Լրահոս 24/7

ՏԻՄ ընտրությունների արդյունքով չափել քաղաքական ուժերի ազդեցության աստիճանը՝ սխալ է․ Նորայր Նորիկյան (տեսանյութ)

Թիվ 1 Ստուդիայում հյուրընկալվել է «Արդար Հայաստան» կուսակցության նախագահ Նորայր Նորիկյանը։ Զրույցի ընթացքում պարոն Նորիկյանը նշեց, որ Վանո Սիրադեղյանը Ղարաբաղյան շարժման ամենակարկառուն դեմքերից է եղել, «Ղարաբաղ» կոմիտեի անդամ, այնուհետև պատասխանատու պաշտոններ է զբաղեցրել։

«Մենք մարդուն կենդանության օրոք չենք հարգում, չենք գնահատում, նրա վաստակին ուշադրություն չենք դարձնում․ սա, ցավոք սրտի, մեր ամենաողբերգական էլեմենտներից մեկն է․ մեռնում են, նոր սկսում ենք հիշել մարդու վստակը, անցած գործունեությունը։ Արդյո՞ք 20 տարիների ընթացքում մենք չգտանք ձևը՝ Վանոյի խնդրին իրավական լուծում տալու»,- հավելեց պարոն Նորիկյանը։

ՏԻՄ ընտրությունների վերաբերյալ նա նշեց․ « Այս ընտրությունները ցույց տվեցին, որ մեր քաղաքական համակարգը և ՏԻՄ համակարգը, ինչպես նաև ՏԻՄ համակարգի ձևավորման ընթացակարգը չեն համապատասխանում հանրային տրամադրություններին, այլ ավելին՝ մենք ապրում ենք կեղծ քաղաքական համակարգում, որի արդյունավետությունը շատ կարճ ժամանակ հետո ցույց է տալու իր սնանկությունը։ Ակնհայտ է, որ «Հայաստան» դաշինքի «հաջողությունը» պայմանավորված է գործող իշխանության թողտվության, երբեմն նաև անգործության հետևանքով»։

Թիվ 1

Recent Posts

ԱՄՆ-ն ու ՌԴ-ն համեմատելիս պետք է հրաժարվենք էմոցիաներից ու գնահատենք չափելի ցուցանիշները

«Հանուն հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը գրել է. ԱՄՆ-ն ու Ռուսաստանը համեմատելիս պետք է հրաժարվենք…

14 hours ago

«Խաղաղության օրակարգը Վենսի այցի կենտրոնում»

Հայաստանի ԳԽ և ԼՂ ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է․ Վենսի…

15 hours ago

Մինչև 2046թ. ատոմակայանի վերաբերյալ պետք է կայացվեն որոշումներ. վարչապետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Մեծամորի ատոմակայանի գործունեության ժամկետներին։ «Մենք գտնվում ենք Մեծամորի ատոմակայանի…

17 hours ago

Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան հացահատիկի մատակարարումները կանոնավոր են դարձել

Ռուսական հացահատիկի մատակարարումները Հայաստան «Ռուսական երկաթուղիներ» ընկերության ենթակառուցվածքների միջոցով դարձել են կանոնավոր։ Այս մասին հայտարարել…

18 hours ago

Նարեկ Կարապետյանը սխալ է․ ԱՄՆ փոխնախագահին Ծիծեռնակաբերդի հուշահամալիր ուղեկցել է ԿԳՄՍ նախարարը

«Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, թե «ՀՀ ոչ մի…

18 hours ago

Նախորդ տարվա ընթացքում ՀԱԷԿ-ում արտադրվել է 2915 մլն կՎտժ էլեկտրաէներգիա

Հայկական ատոմային էլեկտրակայանում ամփոփվել են տարեկան տվյալները՝ 2025 թվականին արտադրված և առաքված էլեկտրաէներգիայի վերաբերյալ: Ըստ…

18 hours ago