

«ԱզերԳոլդ» ՓԲԸ-ն հետազոտական աշխատանքներ է սկսել Քարվաճառի շրջանում գտնվող Դութխու հանքավայրում։ Այս մասին հայտնել է ընկերության խոսնակ Արիզ Թարվերդիևը, գրում է report.az-ը։
Կայքը գրում է, որ Դութխուի հանքավայրը գտնվում է Քարվաճառի շրջանի տարածքում ՝ Դութխու գետի ավազանում, Թարթառի աջ կողմում։
«Ենթադրվում է, որ այնտեղ կան ոսկու, արծաթի և պղնձի պաշարներ: Հանքը բացվել է 1958 թվականին», – ասել է «ԱզերԳոլդ» ՓԲԸ-ի խոսնակը։
Նա նշել է, որ համաձայն ընկերության կողմից իրականացվող հետազոտական ծրագրերի, սկզբնական փուլում գնահատում և հեռակա ուսումնասիրություն է կատարվում․ «Արբանյակային մեթոդով՝ հիպերսպեկտրալ պատկերներին զուգահեռ, նախնական գնահատման աշխատանքներ են տարվում ՝ արխիվային երկրաբանական նյութեր հավաքելու, համակարգելու և թվայնացնելու։ Հաջորդ տարվա ապրիլից նախատեսվում է իրականացնել լայնածավալ հետազոտական աշխատանքներ»:
Նշենք, որ AzerGold-ը ստեղծվել է 2016 թվականին՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հրամանագրով:
Մոսկվան ու Երևանը բանակցություններ կսկսեն Հայաստանի երկաթուղիների երկու հատվածի վերականգնման շուրջ, որոնք կապված են Ադրբեջանի…
Փետրվարի 13-ի գիշերը և առավոտյան հանրապետության առանձին ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց։ Փետրվարի 13-15-ին գիշերը և…
Վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է վեց տարուց ավելի առաջ արտադրված մեքենաների ներմուծման արգելքի մասին: Համապատասխան…
«Ինտերի» սեփականատերերը պատրաստ են թույլ տալ ակումբի ղեկավարությանը՝ նոր պայմանագիր առաջարկել Հենրիխ Մխիթարյանին։ Ըստ իտալական…
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից հայտնում են, որ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի Հայաստան կատարած պատմական այցին…
Քննարկում ենք ըստ երևույթին երկու փոխկապակցված հարց, որոնք տարօրինակ կերպով փոխկապակցվել են այսօր՝ Հեռուստատեսության և…