Լրահոս 24/7

Ուսանողները կկարողանան իրենց տեսական գիտելիքները կիրառել նաև պրակտիկ ոլորտում

Երևանի պետական համալսարանն աշխատում է այն ուղղությամբ, որ ուսանողները կարողանան իրենց տեսական գիտելիքները կիրառել նաև պրակտիկ ոլորտում:

Այս մասին այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Հովհաննես Հովհաննիսյանը՝ անդրադառնալով այն դիտարկմանը, որ ուսանողները կրթություն ստանալու հետ մեկտեղ շատ հաճախ դժվարանում են իրենց տեսական գիտելիքները կիրառել պրակտիկայում որևէ կազմակերպությունում աշխատանքի ընդունվելու ընթացքում:

Նա նշեց, որ այս հարցը համալսարանի հիմնական խնդիրներից մեկն է, երբ որ տեսական և պրակտիկ գիտելիքները իրար հետ չեն համապատասխանում, բայց համալսարանը այն լուծելու ուղղությամբ քայլեր է ձեռնարկում:

«Մենք ունենք երկու ծրագիր արդեն, որտեղ բիզնեսին առաջարկում են համատեղ ձևավորել կրթական ծրագիր, նաև ներգրավել բիզնես ոլորտում տեսական և պրակտիկ գիտելիքներ ունեցող մարդկանց դասավանդման պրոցեսում: Այսինքն՝ մենք նախատեսում ենք ուսանողներին կես տարի ժամկետով ուղարկել տվյալ բիզնես ոլորտ, որպեսզի տեղում ծանոթանան անհրաժեշտ գիտելիքներին: Նրանք ստանալու են մեկ տարի տեսական, կես տարի պրակտիկ գիտելիքներ»,- ասաց նա:

Միևնույն ժամանակ Հովհաննիսյանը շեշտեց՝ հումանիտար մասնագիտությունների համար նույնպես համալսարանը կազմակերպում է պրակտիկաներ: Յուրաքանչյուր մասնագիտության հարցով հստակ է, թե ուսանողները որտեղ են գնալու պրակտիկայի: «Մենք այս հարցը վերանայում ենք, որպեսզի յուրաքանչյուրը կարողանա գնալ այնպիսի տեղ պրակտիկայի, որը կլինի մասնագիտացված հաստատություն, օրինակ՝ մանկավարժը պետք է գնա դպրոց և այլն»:

Նրա խոսքով՝ ԵՊՀ-ն արդեն մի քանի ընկերությունների հետ պայմանավորվածություն ունի՝ տարբեր լաբորատորիաներ բացելու համար. «Աշխատում ենք և շուտով կբացենք «Կրիսպ» ընկերության լաբորատորիան: Ակտիվ են ԱյԹի ոլորտի կազմակերպությունները: Մենք ենք գնում և կազմակերպություններին առաջարկում, ասում՝ մենք կարող ենք այս ծրագիրն իրականացնել: Եթե դուք մեզ ներկայացնենք ձեր պահանջները, մենք էլ մեր ռեսուրսները կգնահատենք, և դուք էլ ապագայում կադրային խնդիրներ չեք ունենա»,- ասաց ռեկտորի պաշտոնակատարը:

Հովհաննիսյանը նկատեց՝ հիմա երիտասարդները գնում են այն մասնագիտության հետևից, որը նրանց գումար է բերելու և մոռանում են գիտության մասին: Պետք է այնպես անել, որ երիտասարդությունը չանտեսի նաև գիտությունը, այսինքն՝ ՏՏ ոլորտ գնացող եւ ամենաքիչը 400-500 հազար դրամ աշխատավարձ ստացող երիտասարդը, գիտության մեջ մնալով, եւս կարող է տեղական եւ միջազգային գրանտներով այդ աշխատավարձի չափը կրկնապատկել:

Թիվ 1

Recent Posts

Մոսկվան ու Երևանը բանակցություններ կսկսեն ՀՀ-ի երկաթուղիների երկու հատվածի վերականգնման շուրջ. Օվերչուկ

Մոսկվան ու Երևանը բանակցություններ կսկսեն Հայաստանի երկաթուղիների երկու հատվածի վերականգնման շուրջ, որոնք կապված են Ադրբեջանի…

7 hours ago

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 5-8 աստիճանով

Փետրվարի 13-ի գիշերը և առավոտյան հանրապետության առանձին ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց։ Փետրվարի 13-15-ին գիշերը և…

8 hours ago

Վրաստանը սահմանափակում է հին մեքենաների ներմուծումը

Վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է վեց տարուց ավելի առաջ արտադրված մեքենաների ներմուծման արգելքի մասին: Համապատասխան…

9 hours ago

Մխիթարյանը կլինի երիտասարդացող «Ինտերի» միակ բացառությունը

«Ինտերի» սեփականատերերը պատրաստ են թույլ տալ ակումբի ղեկավարությանը՝ նոր պայմանագիր առաջարկել Հենրիխ Մխիթարյանին։ Ըստ իտալական…

9 hours ago

Ուրախ էինք Հայաստանում ողջունել ամերիկյան տեխնոլոգիական ընկերությունների ղեկավարներին. ՀՀ-ում ԱՄՆ դեսպանություն

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից հայտնում են, որ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի Հայաստան կատարած պատմական այցին…

9 hours ago

Սիրելինե՛րս, դուք սկսել եք «Մահ կամ ազատություն»-ից, ավարտել 004 շրջաբերականով. Ռուբինյանը՝ ՀՅԴ-ին

Քննարկում ենք ըստ երևույթին երկու փոխկապակցված հարց, որոնք տարօրինակ կերպով փոխկապակցվել են այսօր՝ Հեռուստատեսության և…

10 hours ago