

ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը կառավարության նիստի ընթացքում հայտնեց, թե քանի ուսուցիչ է կամավոր ատեստավորվել:
«Կամավոր ատեստավորման համար դիմել էին Հայաստանի 1372 ուսուցիչ, գրանցվածներից գործընթացին մասնակցեցին 996 ուսուցիչներ: Կամավոր ատեստավորման մասնակցած ուսուցիչներից 468-ը գիտելիքների ստուգման արդյունքում ստացված միավորներով կստանան 30, 40 կամ 50 տոկոս հավելավճար: Ուսուցչի մեկ դրույքի միջին աշխատավարձը շուրջ 125 հազար դրամ է»,- ասաց ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը:
Նա նշեց, որ ամենաբարձր ցուցանիշը գրանցվել է «Մաթեմատիկա» առարկայից: Մասնակցածների 87 տոկոսը հաղթահարել է շեմը: Ամենացածր ցուցանիշը գրանցվել է «Քիմիա» առարկայից՝ 11 տոկոս:
«Շեմը հաղթահարած ուսուցիչների ամենաբարձր ցուցանիշը գրանցվել է Սյունիքի մարզում: Մասնակիցների 56 տոկոսը կստանա հավելավճար: Բարձր՝ 54 տոկոս գրանցվել է նաև Շիրակի մարզում և Կոտայքի մարզում՝ 52 տոկոս»,- հավելեց Դումանյանը:
Մյունխենում «Բաց միջանցքների քաղաքականություն․ տրանսկասպյան համագործակցության խորացում» թեմայով վահանակային քննարկման ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը…
ՀՀ դատախազությունը քրեական հետապնդում է հարուցել Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի նկատմամբ՝ Արման Սարոյանի հետ…
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը պնդում է՝ Սամվել Կարապետյանը չի կարող լինել վարչապետի թեկնածու։ «Ինքը չի…
Եթե Ռուսաստանը կարողանա ներդրումներ անել և սպասարկել համակարգը, որ բեռները ՀՀ-ով անցնեն և մենք դրանից…
Պետդումայի հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը պատասխանել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի քննադատությանը, որը…
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը վստահ է, որ Բաքվում պահվող հայ գերիները վերադառնալու են, թե երբ…