

Այս տարվա նոյեմբերից Հայաստանում ուսուցիչների աշխատավարձերը կբարձրանան 30, 40 կամ 50 տոկոսով, բայց միայն նրանցը, ովքեր կամավոր ատեստավորվել են ու բարձր միավորներ հավաքել։ Աշխատավարձի ավելացումն էլ կլինի հավաքած միավորներին համարժեք։
Այս մասին այսօր Կառավարության նիստում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով ՀՀ-ում այս տարի առաջին անգամ իրականացվող կամավոր ատեստավորման գործընթացին։
«Այս փուլում իրականացնում ենք մի քանի առարկաների ուսուցիչների կամավոր ատեստավորման ծրագիր։ Խոսքը հայոց լեզու և գրականություն, մաթեմատիկա, պատմություն, ֆիզիկա, քիմիա, կենսաբանություն առարկաների մասին է։ Մենք որոշ ժամանակ բաց կթողնենք կամավոր ատեստավորման պատուհանը, ընդ որում՝ կընդլայնենք առարկաների ցանկը։ Առաջին փուլով ատեստավորված ուսուցիչների աշխատավարձերը կբարձրանան: Եվ եթե ուսուցիչը չի մասնակցի կամավոր ատեստավորմանը, բնականաբար, Կառավարության մոտ հարց կառաջանա՝ ինչո՞ւ ուսուցիչը չի օգտվել իր աշխատավարձը բարձրացնելու հնարավորությունից»,- նշեց Նիկոլ Փաշինյանը։
Մյունխենում «Բաց միջանցքների քաղաքականություն․ տրանսկասպյան համագործակցության խորացում» թեմայով վահանակային քննարկման ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը…
ՀՀ դատախազությունը քրեական հետապնդում է հարուցել Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի նկատմամբ՝ Արման Սարոյանի հետ…
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը պնդում է՝ Սամվել Կարապետյանը չի կարող լինել վարչապետի թեկնածու։ «Ինքը չի…
Եթե Ռուսաստանը կարողանա ներդրումներ անել և սպասարկել համակարգը, որ բեռները ՀՀ-ով անցնեն և մենք դրանից…
Պետդումայի հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը պատասխանել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի քննադատությանը, որը…
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը վստահ է, որ Բաքվում պահվող հայ գերիները վերադառնալու են, թե երբ…