Սորբոնի համալսարանից դեպի Արագածոտնի Աշնակ գյուղ

Անի Հովհաննիսյանը, ավարտելով Սորբոնի համալսարանն ու վերադառնալով հայրենիք, որոշեց իր գիտելիքները ներդնել զբոսաշրջության զարգացման ոլորտում։

Նա ընկերուհու՝ Գայանե Մալիշենկոյի հետ Արագածոտնի մարզի Աշնակ գյուղում հիմնեց Նուշ ավանդական ռեստորանը՝ նոր շունչ հաղորդելով գյուղին։

«Մեզ համար սկզբունքային է, որ ռեստորանի հետ կապված բոլոր աշխատանքներում ներգրավված լինեն բացառապես տեղի բնակիչները, օգտագործվի միայն գյուղում պատրաստված ուտելիքն ու խմիչքը»,- ասում է Անին։

Անին ու Գայանեն մտադիր են ընդլայնել գործունեությունը՝ կազմակերպել միջոցառումներ, համերգներ, բացել հյուրատուն։ Անին ասում է, որ այժմ դիմում են տարբեր ծրագրերի ֆինանսական ռեսուրսներ ներգրավելու և բիզնեսը ընդլանելու համար։

Նպատակը մեկն է՝ զարգացնել զբոսաշրջությունը Աշնակում, ակտիվացնել և տնտեսապես զարգացնել գյուղի կյանքը։

editors

Recent Posts

Վերջին 3 տարում տնկվել է 20.192 նոր ծառ. Ավինյան

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտարարել է, թե Երևանում վերջին 3 տարում տնկել ենք 20.192 նոր…

8 minutes ago

Այսօր Հայաստանի և Ադրբեջանի դիրքորոշումները բավականին մոտ են. Ալիև

«Ես կարծում եմ, որ այսօր Ադրբեջանի և Հայաստանի դիրքորոշումները խաղաղության հասնելու հարցում բավականին մոտ են…

32 minutes ago

Էլինա Դանիելյանը կանանց շախմատի ԵԱ-ի առաջատարներից է

Շախմատի կանանց Եվրոպայի անհատական առաջնությունում կայացել են երկրորդ տուրի պարտիաները: Հայաստանի հավաքականի անդամ Էլինա Դանիելյանը…

44 minutes ago

Գեներալներ Մովսես Հակոբյանին և Արմեն Հարությունյանին նոր մեղադրանք է առաջադրվել

ՀՀ գլխավոր դատախազությունից հայտնում են, որ 9 տարի առաջ Ռուսաստանից Հայաստան 4.3 միլիարդ դրամի ռազմական…

59 minutes ago

Իրանը վերահաստատում է, որ չի մշակի կամ ձեռք չի բերի միջուկային զենք. Արաղչի

Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին X-ի իր էջում վերահաստատել է միջուկային գործարքի հարցում Իրանի դիրքորոշումը: «ԱՄՆ…

2 hours ago