

Հայաստանի Հանրապետությունից Դոմինիկայի Ընկերակցություն հնարավոր կլինի մեկնել առանց մուտքի արտոնագրի։ ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում հավանություն տվեց երկու երկրների միջև մուտքի արտոնագրի պահանջից ազատելու մասին համաձայնագրի ստորագրման առաջարկությանը։Համաձայնագրի նպատակն է Հայաստանի ու Դոմինիկայի քաղաքացիներին ազատել միմյանց տարածք մուտքի, տարանցման և կեցության արտոնագրի պահանջից՝ մուտք գործելու օրվանից մինչև 90 օրը չգերազանցող ժամկետով:
Հայաստանի Հանրապետության և Դոմինիկայի Ընկերակցության միջև դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 2019 թվականի ապրիլի 5-ին։ 750 քառ. կմ տարածք և 72 հազար բնակչություն ունեցող կղզին ի թիվս այլոց ՄԱԿ-ի, Ամերիկյան պետությունների կազմակերպության, Միջազգային արժութային հիմնադրամի և Համաշխարհային բանկի անդամ է։ Ընկերակցությունն ունի ընդամենը 4 դիվանագիտական ներկայացուցչություն՝ Վաշինգտոնում, Նյու Յորքում (ՄԱԿ), Լոնդոնում և Բրյուսելում։
Մյունխենում «Բաց միջանցքների քաղաքականություն․ տրանսկասպյան համագործակցության խորացում» թեմայով վահանակային քննարկման ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը…
ՀՀ դատախազությունը քրեական հետապնդում է հարուցել Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի նկատմամբ՝ Արման Սարոյանի հետ…
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը պնդում է՝ Սամվել Կարապետյանը չի կարող լինել վարչապետի թեկնածու։ «Ինքը չի…
Եթե Ռուսաստանը կարողանա ներդրումներ անել և սպասարկել համակարգը, որ բեռները ՀՀ-ով անցնեն և մենք դրանից…
Պետդումայի հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը պատասխանել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի քննադատությանը, որը…
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը վստահ է, որ Բաքվում պահվող հայ գերիները վերադառնալու են, թե երբ…