Վարչապետի որոշմամբ՝ Մուշեղ Բաբայանը, ազատվելով Հատուկ քննչական ծառայության պետի տեղակալի պաշտոնից, նշանակվել է Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնակատար։
Այս մասին տեղեկացնում է e-gov.am-ը։
«Ղեկավարվելով «Հատուկ քննչական ծառայության մասին» օրենքի 12-րդ
հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով և «Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» օրենքի
48-րդ հոդվածի 12-րդ մասով՝ Մուշեղ Բաբայանին 2021 թվականի հոկտեմբերի 21-ից նշանակել Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնակատար՝ ազատելով նրան Հատուկ քննչական ծառայության պետի տեղակալի պաշտոնից»,- նշված է վարչապետի որոշման մեջ:














