Օտարերկրյա պետություններում Սփյուռքի գործերի հանձնակատարների ինստիտուտ կներդրվի։ Սփյուռքի գործերի հանձնակատարներին կնշանակի ՀՀ վարչապետը։ Այդ մասին որոշումը կայացվել է կառավարության նիստում։
Հանձնակատարները կնշանակվեն Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի առաջարկությամբ, հասարակական հիմունքներով խորհրդականի կարգավիճակով։ Նրանք չեն վարձատրվի, չեն ունենա նորմավորված աշխատաժամանակի ռեժիմ:
Հանձնակատարը դիվանագիտական անձ չի համարվելու, նա լինելու է հայ համայնքի հետ աշխատող։














