76 տարեկանում մահացել է քաղաքական գործիչ, «ԱԼՄ հոլդինգ»-ի և «Ժողովրդական» կուսակցության նախագահ Տիգրան Կարապետյանը:
Հիշեցնենք, որ Տիգրան Կարապետյանը օրեր առաջ կորոնավիրուսային ախտորոշմամբ տեղափոխվել էր «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն, բուժում ստանալուց հետո դուրս էր գրվել հիվանդանոցից: Սակայն այսօր հայտնի դարձավ, որ օրեր առաջ Կարապետյանը կրկին հոսպիտալացվել էր, այս անգամ Հերացի համալսարանական թիվ մեկ հիվանդանոց, որտեղ էլ կնքել է իր մահկանացուն:














