

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հոկտեմբերի 21-ին Աթենքում հանդիպել է ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի նախագահ Մարգարետա Սեդերֆելթի հետ:
Խորհրդարանի ղեկավարը շնորհավորել է Մարգարետա Սեդերֆելթին ԵԱՀԿ ԽՎ նախագահ ընտրվելու կապակցությամբ, մաղթել բեղմնավոր աշխատանք: Ալեն Սիմոնյանը բարձր է գնահատել է ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի դերը միջխորհրդարանական երկխոսության զարգացման գործում: ԱԺ նախագահն ընդգծել է խորհրդարանական դիվանագիտության ստանձնած կարևոր դերը միջազգային հարաբերությունների արդի կառուցվածքում:
Խոսելով տարածաշրջանի անվտանգության և տևական խաղաղության հաստատման հիմնահարցերից՝ անդրադարձ է եղել Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողությունների ընթացքում խաղաղ բնակչության և քաղաքացիական ենթակառուցվածքների միտումնավոր թիրախավորման, ռազմագերիների և պահվող քաղաքացիական անձանց անհապաղ հայրենադարձման խնդիրներին:
Մարգարետա Սեդերֆելթը ժողովրդավարության տեսանկյունից բարձր է գնահատել 2021 թվականի հունիսին Հայաստանում տեղի ունեցած արտահերթ խորհրդարանական ընտրությունները՝ հավելելով, որ դրանց վերաբերյալ իրենց կառույցի ամբողջական զեկույցը շուտով պատրաստ կլինի: Նա շեշտել է ժողովրդավարության կարևորությունը ընտրական և հետընտրական բոլոր գործընթացներում:
Բաքվի ռազմական դատարանը ցմահ կամ երկարժամկետ ազատազրկման է դատարապրետ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարներին։ Գերմանացի փորձագետը DW-ին…
Կառավարության 2021- 2026 թթ. ծրագրով միջին տնտեսական աճի թիրախը դրված էր 7%։ Ֆեյսբուքում նման գրառում…
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը գրում է․ «Արտասահմանյան ներդրումների խոստումների շուրջ իշխանական քարոզիչների տենդը նոր չէ։2018-ի…
Փետրվարի 19-ին Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Գուրգեն Արսենյանը հանդիպում է ունեցել Մոսկվայի մարզի նահանգապետ…
Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը թելեգրամյան իր էջում լուսանկարներ է հրապարակել՝ կից գրելով. «Իրան-ամերիկյան բախումը շատ հավանական…
Մեր քաղաքացիները հանդիպումներին, ինչպես նաև՝ զանգերի և նամակների միջոցով, ահազանգում են, որ նախորդ տարվա նույն…