

ՀՀ Ազգային ժողովի եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը Եվրոպական միության «Թվինինգ» ծրագրի շրջանակներում Հռոմ կատարած այցի ընթացքում հանդիպումներ է ունեցել Իտալիայի խորհրդարանի իր գործընկերների հետ:
Հանձնաժողովի նախագահը հանդիպել է Իտալիայի Սենատի՝ Եվրամիության քաղաքականության հարցերի հանձնաժողովի նախագահ Դարիո Ստեֆանոյի և Պատգամավորների պալատի՝ Եվրամիության քաղաքականության հարցերի հանձնաժողովի նախագահ Սերջիո Բատելլիի հետ։
Ըստ աղբյուրի՝ հանդիպումների ընթացքում քննարկվել են երկկողմ փոխգործակցությանն ու ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրարկմանն առնչվող մի շարք հարցեր։ Արման Եղոյանն իտալացի գործընկերներին ներկայացրել է Արցախյան պատերազմից հետո տարածաշրջանում տիրող իրավիճակն ու վերջին զարգացումները։ Անդրադարձ է կատարվել նաև Իտալիայում հայկական մշակութային ժառանգության պահպանման, խորհրդարանական կապերի ամրապնդմանն առնչվող հարցերին:
Առաջին անգամ ՀՀ Ազգային ժողովի համար իրականացվող «Թվինինգ» ծրագիրը վստահվել է Հունաստանի և Իտալիայի խորհրդարաններին: Ծրագիրը մեկնարկել է նախորդ տարվա դեկտեմբերին և կավարտվի 2022 թ. ձմռանը:
Բաքվի ռազմական դատարանը ցմահ կամ երկարժամկետ ազատազրկման է դատարապրետ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարներին։ Գերմանացի փորձագետը DW-ին…
Կառավարության 2021- 2026 թթ. ծրագրով միջին տնտեսական աճի թիրախը դրված էր 7%։ Ֆեյսբուքում նման գրառում…
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը գրում է․ «Արտասահմանյան ներդրումների խոստումների շուրջ իշխանական քարոզիչների տենդը նոր չէ։2018-ի…
Փետրվարի 19-ին Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Գուրգեն Արսենյանը հանդիպում է ունեցել Մոսկվայի մարզի նահանգապետ…
Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը թելեգրամյան իր էջում լուսանկարներ է հրապարակել՝ կից գրելով. «Իրան-ամերիկյան բախումը շատ հավանական…
Մեր քաղաքացիները հանդիպումներին, ինչպես նաև՝ զանգերի և նամակների միջոցով, ահազանգում են, որ նախորդ տարվա նույն…