Ամերիկացի դերասան Ալեք Բոլդուինը պատահաբար կրակել է ֆիլմի օպերատորին և ռեժիսորին: Ողբերգական դեպքը տեղի է ունեցել նկարահանման հրապարակում՝ Նյու Մեքսիկոյում։
Դերասանները պետք է կրակեին դատարկ փամփուշտներով, այնուամենայնիվ, զենքը սխալ է աշխատել, և գնդակը կամ բեկորները դիպել են մոտակայքում գտնվող երկու մարդու:
42-ամյա օպերատորը տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ և մահացել է: Մյուս տուժողը՝ 48-ամյա ռեժիսորը վիրավոր է և գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում: Ոստիկանությունը հաստատել է, որ մահացու զենքը հայտնի դերասանի ձեռքերում է եղել:
Դերասանին դեռ մեղադրանք չի առաջադրվել, ֆիլմի նկարահանումներն էլ դադարեցվել են։

















