Այսօր առավոտյան Ռյազանի շրջանում՝ պայթուցիկ նյութեր արտադրող և պահեստավորող «Ռազրյադ» ձեռնարկության վառոդի արտադրամասում, հրդեհ է բռնկվել: Ըստ վերջին տվյալների՝ հրդեհի հետևանքով զոհվել է 16 մարդ:
Վառոդի արտադրամասից ոչ ոք չի կարողացել փրկվել, զոհվել են բոլորը: Արհեստանոցի շենքերն ամբողջությամբ ավերվել են, մնացել են միայն կառուցատարրերը:
ՌԴ քննչական կոմիտեն հրդեհի հետ կապված հետաքննություն է սկսել: Ստուգման մասին հայտարարել են նաև Ռյազանի շրջանի դատախազությունը և Ռոստեխնադզորը:
Այժմ հրդեհը մարված է, բայց փրկարարները շարունակում են աշխատանքը դեպքի վայրում: Ներգրավված է եղել 170 մարդ և 50 միավոր տեխնիկա:















