Լրահոս 24/7
22.10.2021

Բացահայտվել է 44-օրյա պատերազմի մասնակիցների անվան տակ հափշտակություններ կատարած հանցավոր խումբ. ՔԿ

Բացահայտվել է 44-օրյա պատերազմի մասնակիցների անվան տակ հափշտակություններ կատարած հանցավոր խումբ. ՔԿ

ՀՀ քննչական կոմիտեն հայտնում  է 44-օրյա պատերազմի մասնակիցների անվան տակ հափշտակություններ կատարած հանցավոր խմբի բացահայտման մասին: Կոմիտեի տարածած հաղորդագրուրթյան մեջասված է.

«ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերի քննության վարչությունում քննվող քրեական գործի շրջանակներում իրականացված մեծածավալ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել է, որ նախկին պայմանագրային զինծառայող Ա.Ա.-ն, ուրիշի գույքը խարդախությամբ հափշտակելու վերաբերյալ նախնական համաձայնության գալով, «Երդվյալ մահապարտներ» ՀԿ-ի փոխնախագահ Վ.Ս.-ի, իսկ վերջինս, իր հերթին նախնական համաձայնություն ձեռք բերելով «Երդվյալ մահապարտներ» ՀԿ-ի նախագահ, միաժամանակ «Երդվյալ ազատամարտիկների միություն» ՀԿ-ի Աբովյան քաղաքի տարածքային ստորաբաժանման ղեկավար Կ.Գ.-ի, «Երդվյալ ազատամարտիկների միություն» ՀԿ-ի Սևան քաղաքի տարածքային ստորաբաժանման ղեկավար Վ.Ս.-ի հետ, 2020թ. նոյեմբերի 9-ին կնքված եռակողմ հայտարարությունից հետո այցելել են պատերազմի հետևանքով հակառակորդի վերահսկողության տակ անցած Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի N զորամասերի ժամանակավոր տեղակայման վայրեր, ներկայացել են որպես ռազմական վերահսկողության ծառայության աշխատակիցներ և  համալրման բաժանմունքների աշխատակիցներին ներկայացրել են «Երդվյալ ազատամարտիկների միություն» հասարակական կազմակերպության անդամներ հանդիսացող, սակայն ռազմական գործողություններին ընդհանրապես մասնակցություն չունեցած թվով 30 անձանց, ինչպես նաև՝ նշված գործողություններում ընդգրկված 8 անձանց մասնակցության օրերի քանակի վերաբերյալ կեղծ տեղեկություններ:

Դրանց հիման վրա համալրման բաժանմունքների աշխատակիցների կողմից կազմվել են համապատասխան տեղեկանքներ և այդ հիմքով զորամասերի ֆինանսական ծառայությունների կողմից հավելյալ հաշվարկվել և նշված 38 անձանց անվամբ փոխանցվել է առանձնապես խոշոր չափերով գումար, որը վերջիններիս կողմից կանխիկացվելուց հետո հանցավոր խմբի անդամների կողմից հափշտակվել է։

Մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ առանձնապես խոշոր չափերով գումարի հափշտակություն կատարելու կասկածանքով վարույթն իրականացնող մարմնի կողմից ձերբակալվել է երեք անձ։ Մեղադրանք է առաջադրվել ընդհանուր հինգ անձի, որոնցից երկուսի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանավորումը։

Նախաքննությունը շարունակվում է»։

Լրահոս
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
12:36
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
Եղանակը Հայաստանում
09:07
Եղանակը Հայաստանում
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
18:56
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
Ազգային ժողով - Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
16:50
Ազգային ժողով – Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
16:39
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
16:14
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
15:26
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
12:51
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
12:23
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
11:38
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է