Լրահոս 24/7
22.10.2021

Կայացել է Բոլոնիայի գործընթացի հետամուտ խմբի խորհրդի նիստը

Կայացել է Բոլոնիայի գործընթացի հետամուտ խմբի խորհրդի նիստը

Տեղի է ունեցել Բոլոնիայի գործընթացի հետամուտ խմբի (ԲԳՀԽ) LXXVII խորհրդի հերթական նիստը, որը հյուրընկալել և համակարգել է Հայաստանի Հանրապետությունը: Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ԿԳՄՍՆ հասարակայնության հետ կապերի եվ տեղեկատվության վարչությունը:

Քովիդ-19 համավարակով պայմանավորված՝ նիստն անցկացվել է առցանց ձևաչափով, որը համանախագահել են Հայաստանի Հանրապետությունը՝ որպես հյուրընկալող երկիր, և Սլովենիայի Հանրապետությունը: Վերոնշյալ երկու երկրները համատեղ ստանձնել են Բոլոնիայի գործընթացի հետամուտ խմբի համանախագահությունը 2021 թվականի հուլիսի 1-ից դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածի համար։ Համաձայն ԲԳՀԽ կանոնակարգի՝ Բոլոնիայի գործընթացը յուրաքանչյուր վեց ամիսը մեկ համանախագահում են ԵԲԿՏ անդամ հանդիսացող երկու երկրներ։

Նիստին մասնակցել են Բոլոնիայի գործընթացի հետամուտ խմբի ՀՀ ներկայացուցիչ անդամները: Հանդիպման մեկնարկին Հայաստանի և Սլովենիայի՝ որպես ԲԳՀԽ-ի համանախագահող երկրների ներկայացուցիչները և նախարարական համաժողովն ընդունող հաջորդ երկրի՝ Ալբանիայի ԲԳՀԽ-ի փոխնախագահը հանդես են եկել ողջույնի խոսքով։

ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանի խոսքով՝ Հայաստանը կարևորում է իր անդամակցությունը Եվրոպական բարձրագույն կրթության տարածքին՝ հանդիսանալով Բոլոնիայի գործընթացի հետամուտ խմբի ակտիվ և լիիրավ անդամ։ Ներկայում Հայաստանն աշխատում է հետազոտական տարածքին լիարժեք ինտեգրվելու ուղղությամբ։

Օրինակ՝ Եվրոպական հանձնաժողովի Էրազմուս+ կարողությունների զարգացման ARMDOCT ծրագրի շրջանակում ԿԳՄՍ նախարարությունը, ծրագրի կոնսորցիումի անդամ հանդիսացող բուհերի և կառույցների հետ համատեղ, բարեփոխում է ՀՀ բարձրագույն կրթության 3-րդ աստիճանի օրենսդրական կարգավորումները և հիմքերը՝ հետազոտությունը Հայաստանում բարելավելու հեռանկարով։

Առցանց նիստի ընթացքում ԲԳՀԽ-ի նախորդ համանախագահող երկրների ներկայացուցիչները ներկայացրել են իրենց նախագահության ժամանակահատվածում իրականացված գործընթացները, իսկ Բոլոնիայի քարտուղարությունը՝ գործընթացի ներկայիս իրավիճակը։ Առաջարկություններով հանդես են եկել Ուսանողների եվրոպական միությունը (ESU), Որակի ապահովման եվրոպական գրանցամատյանի (EQAR) տնօրենը և Եվրաուսանող (Eurostudent) ծրագրի ներկայացուցիչը:

Հանդիպմանը մասնակցել են անդամ երկրների (49 անդամ երկրներ և Եվրոպական հանձնաժողովը) 32 ներկայացուցիչներ և խորհրդատվական անդամներ (Եվրոպական խորհուրդը (CoE), ՅՈՒՆԵՍԿՕ-ն, Եվրոպական համալսարանների ասոցիացիան, (EUA), Բարձրագույն կրթության հաստատությունների եվրոպական ասոցիացիան (EURASHE), Ուսանողների եվրոպական միությունը (ESU), Բարձրագույն կրթության որակի ապահովման եվրոպական ասոցիացիան (ENQA) և այլ)։

ԲԳՀԽ-ի խորհուրդը խորհրդատվական հանձնաժողով է, որը ստեղծվել է՝ ԲԳՀԽ-ին աջակցելու և ԵԲԿՏ-ի կառավարման արդյունավետության ապահովման նպատակով՝ միաժամանակ երաշխավորելով դրա շարունակականությունը: Խորհրդի պարտականությունների մեջ ներառված են աշխատանքային ծրագրի արդյունավետ իրականացման, համակարգման և վերահսկման գործընթացները:

Լրահոս
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
12:36
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
Եղանակը Հայաստանում
09:07
Եղանակը Հայաստանում
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
18:56
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
Ազգային ժողով - Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
16:50
Ազգային ժողով – Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
16:39
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
16:14
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
15:26
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
12:51
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
12:23
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
11:38
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է