Լրահոս 24/7
23.10.2021

Վերջին իրադարձությունները վերաձևելու են տարածաշրջանային աշխարհաքաղաքականությունը. ՀՀ նախագահ

Վերջին իրադարձությունները վերաձևելու են տարածաշրջանային աշխարհաքաղաքականությունը. ՀՀ նախագահ

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հավատացած է, որ վերջին շրջանում տեղի ունեցած իրադարձությունները, այդ թվում՝ նախորդ տարվա պատերազմը, վերաձևելու են տարածաշրջանային աշխարհաքաղաքականությունը: Այս մասին Արմեն Սարգսյանն ասաց Դիլիջանում անցկացվող «Մտքերի հայկական գագաթնաժողով»-ին իր ողջույնի խոսքում:

Կորոնավիրուսային իրավիճակով պայմանավորված՝ գագաթնաժողովն անցկացվում է հիբրիդային տարբերակով, բանախոսների մի մասը հեռավար են մասնակցում:  Նախագահը նախ նշեց՝ գագաթնաժողովի խորագիրը նոր աշխարհի կամ, ինչպես ինքն է անվանում, քվանտային աշխարհի մասին է։

«Մեր շուրջը շատ բաներ են փոխվել։ Այս գագաթնաժողովը ներառում է երկու թեմա. առաջինը նվիրված կլինի աշխարհաքաղաքականությանը, որը փոփոխվում է ամեն օր։ Աշխարհը շատ արագ է փոփոխվում, կան շատ անորոշություններ, այս աշխարհը միաբևեռ կամ բազմաբևեռ չէ, այն շատ ավելի բարդ է: Եվ մենք փորձում ենք հասկանալ՝ ինչպե՞ս ապրել այս նոր գլոբալ, քվանտային աշխարհում»,-ասաց նախագահը:

Գագաթնաժողովի առաջին հատվածը նվիրված է նաև տարածաշրջանային քաղաքականությանը: Արմեն Սարգսյանը շեշտեց.

«Վերջին շրջանում, նախորդ տարի Հայաստանում, Հարավային Կովկասում, Կենտրոնական Ասիայում՝ սկսած Աֆղանստանից մինչև այստեղի պատերազմը, տեղի ունեցած իրադարձությունները վերաձևելու են տարածաշրջանային աշխարհաքաղաքականությունը՝ լինի Կովկասում, Կենտրոնական Ասիայում, Եվրասիայում, կամ հնարավոր է՝ համաշխարհային մակարդակով ևս»:

Գագաթնաժողովի քննարկումների երկրորդ մասը լինելու է ապագայի մասին, թե ինչպես են արհեստական բանականությունը, նոր տեխնոլոգիաները, կենսատեխնոլոգիաները փոխելու ու փոխում աշխարհը։ «Արդյոք մենք նկատում ենք, որ աշխարհը փոխվել է»,-հարցրեց նախագահը:

Նա հիշեցրեց հաջորդ տարի սպասվող չորրորդ գագաթնաժողովի մասին՝ նկատելով, որ անցյալ տարվա երկրորդ և այս տարվա երրորդ հայկական գագաթնաժողովների միջակայքում աշխարհը կտրուկ փոխվել է։

«Եղավ համավարակը, որը համաշխարհային իրադարձություն է, և բոլորին է ցավ պատճառել»,-ասաց նախագահն ու նշեց՝ դա համաշխարհային ողբերգություն է:

Նա շեշտեց՝ երբ համավարակը տարածվում էր, ընդունված էր մտածել, որ մարդիկ պետք է որոշակի վարքագիծ դրսևորեին։

«Դա ինձ հիշեցնում է Քիփլինգի պատմություններից մեկը ջունգլիների մասին, երբ մեծ վտանգ կար, չկար ջուր, բոլոր կենդանիները, նույնիսկ առյուծները, վագրերը, դադարեցին կռվել և բոլորը միասնական գնացին դեպի ջուրը, դեպի կյանք։ Երբ ամբողջ աշխարհում COVID-19 էր, որն իր հետ բերեց համաշխարհային ողբերգություն, մեր հարևանները Քիփլինգի հերոսների նման իրենց չդրսևորեցին, և մենք պատերազմ ունեցանք»,-ասաց Սարգսյանը:

Նա շեշտեց՝ Հայաստանում կրկնակի ողբերգություն է եղել,  հայրենակիցները զոհվել են ոչ միայն համավարակի «ռազմաճակատում», այլ նաև՝ պատերազմում։

Նախագահը, կրկին ողջունելով մասնակիցներին, համագործակցության հույս հայտնեց՝ շեշտելով, որ գագաթնաժողովը ապագայի, տարածաշրջանի ապագայի մասին է:

Լրահոս
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
12:36
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
Եղանակը Հայաստանում
09:07
Եղանակը Հայաստանում
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
18:56
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
Ազգային ժողով - Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
16:50
Ազգային ժողով – Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
16:39
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
16:14
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
15:26
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
12:51
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
12:23
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
11:38
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է