Լրահոս 24/7
23.10.2021

Տելեկոմը և ապագան Հայաստանում․ Գ․ Խաչատրյան

Տելեկոմը և ապագան Հայաստանում․ Գ․ Խաչատրյան

Ucom ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Գուրգեն Խաչատրյանը անդրադարձել է Հայաստանում տելեկոմի զարգացմանը և երկրում տեղեկատվական անվտանգության խնդիրներին․

«Ամեն օր մարդիկ նվազագույնը 58 անգամ նայում են հեռախոսի էկրանին: Մոլորակի բնակչությունն օրական 4,5 ժամ անցկացնում է հեռախոսը ձեռքին: 1973թ.-ին` առաջին բջջային հեռախոսի ստեղծման ժամանակներում, կանխատեսելի էր տեխնոլոգիական հեղափոխությունը, բայց ոչ ոք չէր մտածում, որ հեռախոսը ոչ միայն փոփոխության կենթարկի մարդկանց կոմունիկացիայի մշակույթը, այլև կարագացնի ժամանակը: 

Այսօր մեկ օրում մարդիկ սպառում են շատ ավելի շատ կոնտենտ, քան միջնադարում մի ամբողջ կյանքի ընթացքում: Առողջությունից, գնումներից, ֆինանսներից մինչև կրթություն ու շփում. ամեն ինչ արվում է հեռախոսով, ինչի արդյունքում տելեկոմ ոլորտը կանգնած է պատմության ամենաբարդ և պատմականորեն ամենամեծ հնարավորությունների ժամանակահատվածում: 

Այսօր մեր երկիրը կանգնած է ոլորտի ենթակառուցվածքների և տեղեկատվական անվտանգության լրջագույն մարտահրավերների առջև: Տելեկոմն ինտենսիվ կապիտալ ներդրումներ պահանջող ոլորտ է` ներդրումների վերադարձելիության տեսանկյունից (ROI) անթույլատրելի ցածր ցուցանիշներով: Իսկ Հայաստանի պարագայում երկրային մեծ ռիսկայնությունը հանգեցնում է նաև բարձր կապիտալի կշռված միջին արժեքի (WACC) և, որպես արդյունք, շահութաբերության ցածր ցուցանիշների: 

Աշխարհում այսօր գլխավոր թեմաներն են big data-ն, ռոբոտաշինությունը, արհեստական բանականությունը… Այս բոլորը, անխոս, հնարավորությունների մեծ պատուհան են բացում տելեկոմի համար: Սակայն այսօր` հետպատերազմական Հայաստանում, ցավոք, մենք գերլարված աշխատում ենք նվազագույնի` տեղեկատվական անվտանգության ապահովման համար: 

Որպես տնտեսվարող՝ մենք Ucom-ում ֆիդուցիար պատասխանատվություն ունենք մեր բաժնետերերի, մեր գործընկերների ու աշխատակազմի առաջ: Որպես կապի հայկական օպերատոր՝ մենք բարոյական պատասխանատվություն ունենք մեր հայրենիքի ու պետության առջև` ոչ մի պարագայում թույլ չտալ Հայաստանի տեղեկատվական բլոկադան: Տեղեկատվական անվտանգության ռիսկերի մասին արդեն նշել եմ, մնացյալը հրապարակայնություն չի ենթադրում: 

Հաղթելու են նրանք, ովքեր այսօր արդեն մտածում են ապագայի մասին: Ու քիչ չէ միայն հիշելը, որ տելեկոմը երկրի ռազմավարական նշանակության ենթակառուցվածքներից միակներից է մնացել, որ հայկական կապիտալով օպերատոր ունի ու հայկական օրակարգ: Ucom-ն այսօր էլ երկրի համար տեղեկատվական անվտանգության և տարածաշրջանային ազդեցության պատուհան է բացում, և մենք կարողացել ենք Հայաստանն ինտերնետի տարանցման երկիր դարձնել: Ներկայումս բանակցում ենք նաև Հայաստանը բովանդակության «տարանցման» երկիր դարձնելու համար` միջազգային խոշորագույն ինտերնետ ընկերություններին Հայաստան բերելու և մեր երկրում ինտերնետային հաբ (PoP) տեղակայելու միջոցով: 

Մյուս կողմից հավատացած եմ, որ բարձրագույն մակարդակով պետք է ճանաչվի հայկական օպերատորի կարևորությունը` երկրի տեղեկատվական անվտանգության և թվային սուվերենության տեսանկյունից: Այս առումով ենթակառուցվածքներ կիսելն ու կոնսոլիդացիաների հնարավորությունները դիտարկելը կարևորագույն անհրաժեշտություն է: 

Հայաստանում, ինչպես այլուր, տելեկոմ ոլորտի բիզնես շարունակականության և բաժանորդների փոփոխվող կարիքները բավարարելու համար ահռելի մեծ ծավալի աշխատանք կա անելու: Բայց մարտահրավերները մեզ չեն վախեցնում. մենք ունենք գիտելիք ու կարողություն` իրագործելու մեր առաքելությունն ու  պաշտպանելու մեր պետության շահերը»:

Ամբողջական նյութը՝ այստեղ

Լրահոս
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
12:36
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
Եղանակը Հայաստանում
09:07
Եղանակը Հայաստանում
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
18:56
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
Ազգային ժողով - Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
16:50
Ազգային ժողով – Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
16:39
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
16:14
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
15:26
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
12:51
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
12:23
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
11:38
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է