Լրահոս 24/7
23.10.2021

«Մտքերի հայկական գագաթնաժողովի» շրջանակում ՀՀ նախագահը զրուցել Ռոմանո Պրոդիի հետ

«Մտքերի հայկական գագաթնաժողովի» շրջանակում ՀՀ նախագահը զրուցել Ռոմանո Պրոդիի հետ

Դիլիջանում անցկացվող «Մտքերի հայկական գագաթնաժողով»-ի շրջանակում այսօր տեղի է ունեցել Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի և Իտալիայի նախկին վարչապետ, Եվրոպական հանձնաժողովի նախկին նախագահ Ռոմանո Պրոդիի երկխոսությանը:

Այս մասին տեղեկացնում է ՀՀ  նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Բանախոսներն անդրադարձել են անցյալին ու ներկային, մասնավորապես խոսել տեղի ունեցող աշխարհաքաղաքական զարգացումների և գլոբալ փոփոխությունների, աշխարհաքաղաքականության վրա ազդեցություն ունեցող գործոնների մասին: Նրանք խոսել են նաև ապագայի հեռանկարների մասին:

«Եթե նայենք ամբողջ աշխարհին, զարգացումը բացառապես տարբեր է, ինչպես և տարբեր էր 30 տարի առաջ: Փոքր պետությունները նույնպես թռիչք են կատարում և զարգանում են խելացի կերպով։ Այն երկրները, որոնք գիտեն իրենց ուժեղ կողմերը, գիտեն, թե ինչպես կարող են այդ ուժեղ կողմն օգտագործել աշխարհում ավելի կարևոր դառնալու համար։ Հուսով եմ՝ Հայաստանը կմիանա նաև այդ՝ փոքր երկրների (Սինգապուր, Կատար, ԱՄԷ) ակումբին մոտ ապագայում»,- նշել է նախագահ Սարգսյանը:

Անդրադառնալով աշխարհաքաղաքական վերջին իրադարձություններին՝ մասնավորապես Աֆղանստանից ՆԱՏՕ-ի, ԱՄՆ-ի ուժերի դուրս բերմանը և հատկապես ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայի ակտիվ մասնակցությամբ արցախյան վերջին՝ 44-օրյա պատերազմին, նախագահ Սարգսյանը հարց է ուղղել Ռոման Պրոդիին գլոբալ և տարածաշրջանային մակարդակներում հետագա զարգացումների վերաբերյալ։

Եվրոպական հանձնաժողովի նախկին նախագահը մասնավորապես նշել է, որ ներկայումս աշխարհաքաղաքական փոփոխությունները երկրներին ստիպում են ընտրություն կատարել։ «Ոչ մեկը չի կարող անկախ լինել աշխարհում։ Ստիպված ես ընտրել՝ ում կողմից ես: Փորձեք հասկանալ, թե որտեղ է Հայաստանը գտնվում։ Շատ լավ հարաբերություններ ունեք Ռուսաստանի և ԱՄՆ-ի հետ, բայց գնալով ավելի բարդ է լինելու։ Նույնն էլ մենք։ Այդպիսին է դառնալու աշխարհը։ Կապվածության, կախվածության մի ամբողջ հանգույց է դառնալու։ Մենք գլոբալիզացվում ենք»,- ասել է Ռոմանո Պրոդին։

Խոսելով Հայաստանի ու հայ ժողովրդի մասին՝ Ռոմանո Պրոդին ասել է. «Փառք Աստծո, որ հայեր կան նաև իմ երկրում, և ես շատերին անձամբ եմ ճանաչում պատմական զարգացումների արդյունքում։ Ցավոք, կայունություն չենք կարող ակնկալել այլևս, ապագան շատ խառն է լինելու։ Դժվար կլինի երաշխավորել կայունություն։

Թեպետ անձամբ կարծում եմ, որ Եվրոպայի հետ դուք ավելի ամուր հարաբերություններ եք ունենալու մշակույթի, ավանդույթների, նաև ներկայության շնորհիվ։ Ձեր ներկայությամբ միշտ ձեր նպաստն եք բերում նաև զարգացմանը և կայունությանը եվրոպական երկրներում: Ինչ վերաբերում է աշխարհաքաղաքականությանը, ապա Հայաստանի աշխարհագրական դիրքն այնպիսին է, որ ստիպված եք հավասարակշռություն պահել։ Մենք քայլ առ քայլ, վստահ եմ, որ ավելի ենք մոտենալու Հայաստանին և ազդեցություն ունենալու Հայաստանի ճակատագրի վրա։ Վստահ եմ, որ այդպիսի հարաբերություններ զարգանալու են և նպաստելու Հայաստանի անկախությանը»,- նշել է իտալացի գործիչը։

Լրահոս
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
12:36
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
Եղանակը Հայաստանում
09:07
Եղանակը Հայաստանում
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
18:56
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
Ազգային ժողով - Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
16:50
Ազգային ժողով – Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
16:39
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
16:14
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
15:26
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
12:51
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
12:23
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
11:38
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է