ՀՀ առողջապահության նախարարության ենթակայությամբ գործող կազմակերպությունների, բուժհաստատությունների և քովիդ կլինիկաների՝ թվով 16 հազար 34 աշխատողների 88 տոկոսը հոկտեմբերի 22-ի դրությամբ պատվաստվել է: Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:
Հոկտեմբերի 14-ից Հայաստանում աշխատող յուրաքանչյուր քաղաքացի պետք է պատվաստված լինի կամ 14 օրը մեկ ՊՇՌ թեստ հանձնի, հակացուցումներ ունենալու դեպքում էլ գործատուին բժշկի տեղեկանք ներկայացնի։ Հայաստանում հասանելի են «Սպուտնիկ V», «Աստրազենեկա», «Սինոֆարմ», «Կորոնավակ», «Մոդեռնա» պատվաստանյութերը: