Աշխարհ
25.10.2021

ՆԱՏՕ-ն ու Եվրամիությունը հետևում են 10 դեսպաններին արտաքսելու մասին հայտարարությանը՝ չշտապելով քայլեր ձեռնարկել

ՆԱՏՕ-ն ու Եվրամիությունը հետևում են 10 դեսպաններին արտաքսելու մասին հայտարարությանը՝ չշտապելով քայլեր ձեռնարկել

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը կարծում է, որ դեռ վաղ է մեկնաբանել 10 երկրների դեսպաններին պերսոնա նոն գրատա հայտարարելու Թուրքիայի որոշումը։ Այդ մասին նա հայտարարել է երկուշաբթի օրը Հելսինկիում Ֆինլանդիայի նախագահ Սաուլի Նինիստոյի հետ համատեղ մամուլի ասուլիսում։

«Քանի դեռ մենք չիմանանք, թե ինչ արդյունք կտան Թուրքիայի և 10 երկրների միջև շփումները, դեռ վաղ է որևէ բան ասել»,- ասել է նա։

Գլխավոր քարտուղարի խոսքով՝ «առայժմ ոչ մի միջոց չի ձեռնարկվել», ինչի կապակցությամբ պետք է սպասել Անկարայի և 10 երկրների միջև բանակցությունների արդյունքներին։

Եվրամիությունն էլ ուշադիր հետևում է 10 երկրների դեսպաններին պերսոնա նոն գրատա հայտարարելու Թուրքիայի որոշման շուրջ ստեղծված իրավիճակին։ Այս մասին երկուշաբթի Բրյուսելում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ԵՄ արտաքին ծառայության ներկայացուցիչ Պիտեր Ստանոն:

«Իհարկե, մենք ի գիտություն ենք ընդունել և շատ ուշադիր հետևում ենք իրավիճակին, այս ամբողջ իրավիճակը լուրջ խնդիր է»,- ասել է  նա։

Ֆինլանդիայի վարչապետ Սաննա Մարինն էլ, արձագանքելով դեսպանների արտաքսման մասին հայտարարությանը, ասել է.

«Սա կոշտ արձագանք է նախագահ Էրդողանի կողմից։ Շատ ցավալի իրավիճակ է։ Մենք կարևոր ենք համարում Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումների նկատմամբ հարգանքի դրսևորումն ու դրանց կիրառումը։ Այդ իսկ պատճառով կոչ ենք անում ազատ արձակել այդ իրավապաշտպանին»,- նշել է Սաննա Մարինը։

Ֆինլանդիայի վարչապետը նաև հայտարարել է, որ իրենք այդ հարցի առնչությամբ կապի մեջ են թուրքական իշխանությունների հետ, ուստի վերջնական եզրակացության գալուց առաջ սպասում են Անկարայից լրացուցիչ տեղեկությունների։ Ավելի վաղ նույնաբնույթ հայտարարություն էր արել նաև Դանիայի արտգործնախարարը։ Իսկ Նորվեգիան հայտնել էր, որ շարունակելու է Թուրքիային կոչ անել պահպանել օրենքի գերակայությունը։

Հիշեցնենք՝ ԱՄՆ-ի, Գերմանիայի, Ֆրանսիայի, Կանադայի, Նիդեռլանդների, Դանիայի, Շվեդիայի, Նորվեգիայի, Ֆինլանդիայի և Նոր Զելանդիայի՝ Թուրքիայում դիվանագիտական առաքելություն իրականացնող դեսպանները հոկտեմբերի 18-ին հանդես են եկել համատեղ հայտարարությամբ՝ կոչ անելով ազատ արձակել բարերար և իրավապաշտպան Օսման Քավալային: Դրանից անմիջապես հետո նրանք կանչվել են Թուրքիայի ԱԳՆ:

Այնուհետ Թուրքիայի նախագահ Էրդողանը հայտարարել է, որ հիշյալ 10 երկրների դեսպանները վտարվելու են երկրից:

Լրահոս
ՀՀ մի շարք տարածաշրջաններում ձյուն է տեղում
19:51
ՀՀ մի շարք տարածաշրջաններում ձյուն է տեղում
Իմ հանձնարարականը հստակ է՝ հրադադարի ոչ մի խախտում․ վարչապետ
19:33
Իմ հանձնարարականը հստակ է՝ հրադադարի ոչ մի խախտում․ վարչապետ
Տեղի է ունեցել Հայաստանի և Բրազիլիայի ԱԳ նախարարների հանդիպումը
19:32
Տեղի է ունեցել Հայաստանի և Բրազիլիայի ԱԳ նախարարների հանդիպումը
Տեղի է ունենում Թրամփ-Զելենսկի հեռախոսազրույց
19:11
Տեղի է ունենում Թրամփ-Զելենսկի հեռախոսազրույց
Ռուսաստանն ու Ուկրաինան փոխանակվել են 175 ռազմագերիներով
18:40
Ռուսաստանն ու Ուկրաինան փոխանակվել են 175 ռազմագերիներով
Կիևին աջակցությունը դադարեցնելու պահանջն անընդունելի է. Կալաս
18:25
Կիևին աջակցությունը դադարեցնելու պահանջն անընդունելի է. Կալաս
Տեղի է ունեցել ՓՄՁ զարգացման ենթախորհրդի նիստ
18:12
Տեղի է ունեցել ՓՄՁ զարգացման ենթախորհրդի նիստ
Մենք կարող ենք ամբողջական հրադադարի հասնել Ուկրաինայում. Ուիթքոֆ
17:55
Մենք կարող ենք ամբողջական հրադադարի հասնել Ուկրաինայում. Ուիթքոֆ
Բուժօգնության շրջանակներում ուղղաթիռով 42 անգամ բուժառուներ են տեղափոխվել. նախարար
17:37
Բուժօգնության շրջանակներում ուղղաթիռով 42 անգամ բուժառուներ են տեղափոխվել. նախարար
Լեհաստանը ականապատում է ՌԴ-ի և Բելառուսի հետ սահմանը
17:16
Լեհաստանը ականապատում է ՌԴ-ի և Բելառուսի հետ սահմանը
ՀՀ-ն հաստատակամ է եվրոպական ընտանիքին միավորվելու հարցում.  Ղալումյան
17:09
ՀՀ-ն հաստատակամ է եվրոպական ընտանիքին միավորվելու հարցում. Ղալումյան
Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն
16:49
Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն
Կուրսկի մարզում ավարտին է հասցվում հակառակորդի ջախջախումը. Պուտին
16:25
Կուրսկի մարզում ավարտին է հասցվում հակառակորդի ջախջախումը. Պուտին
Համաձայնագրի ստորագրման համար անհրաժեշտ է փոխել ՀՀ Սահմանադրությունը. Բայրամով
16:12
Համաձայնագրի ստորագրման համար անհրաժեշտ է փոխել ՀՀ Սահմանադրությունը. Բայրամով
Պատրաստ եմ իմ ստորագրությունը դնել խաղաղության համաձայնագրի ներքո. վարչապետ
16:09
Պատրաստ եմ իմ ստորագրությունը դնել խաղաղության համաձայնագրի ներքո. վարչապետ