Հոկտեմբերի 20-ին Վահան Քերոբյանը հանդիպում է ունեցել Իրան-Հայաստան առևտրի պալատի նախագահ Հերվիկ Յարիջանյանի գլխավորած պատվիրակության հետ։
Հանդիպմանը մասնակցել են նախարարի տեղակալ Նարեկ Տերյանը, նախարարության այլ պաշտոնատար անձինք, Իրան-Հայաստան առևտրի պալատի և իրանական մի շարք ընկերությունների ներկայացուցիչներ։
Նախարարը բարձր է գնահատել Իրան-Հայաստան առևտրի պալատի դերը Հայաստանի և Իրանի միջև առևտրային կապերի աշխուժացման գործում։ Նա նաև տեղեկացրել է, որ Իրանում Հայաստանն ունի առևտրային կցորդ, ով իր գործունեությամբ էլ ավելի կնպաստի երկու երկրների միջև տնտեսական հարաբերությունների խորացմանը։
Իրան-Հայաստան առևտրի պալատի նախագահ Հերվիկ Յարիջանյանը շնորհակալություն է հայտնել Վահան Քերոբյանին ընդունելության համար և նշել, որ երկու երկրների առևտրատնտեսական հարաբերությունների ակտիվացման գործում զգալի է էկոնոմիկայի նախարարի անձնական ներդրումը։
Հերվիկ Յարիջանյանը նաև ընդգծել է, որ համատեղ աշխատանքի շնորհիվ Իրանում մեծ ոգևորություն է նկատվում Հայաստանի հետ տնտեսական համագործակցության զարգացման ուղղությամբ։ Նա տեղեկացրել է, որ իրանական կողմը հետաքրքրված է համագործակցելու տրանսպորտի, ենթակառուցվածքների, գյուղատնտեսության և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտներում։
Էկոնոմիկայի նախարարը նշել է, որ Իրանի տրանսպորտի նախարարի հետ ստորագրված հուշագրի կետերի մասով ներկայումս ակտիվ աշխատանքներ են իրականացվում, և հույս է հայտնել, որ մինչև ընթացիկ տարվա ավարտը դրանց կտրվեն լուծումներ։ Խոսելով Իրանից Հայաստան ապրանքների ներմուծման ժամանակ իրանցի գործարարների մոտ առաջացող խնդիրների մասին՝ Իրան-Հայաստան առևտրի պալատի նախագահն առանձնացրել է երկու երկրների միջև հեռախոսային կապի անհասանելիությունը, նաև Հայաստանում պահեստներ ունենալու հարցը՝ շեշտելով, որ նշված խնդիրների լուծումը զգալիորեն կհեշտացնի գործընթացը և դրական ազդեցություն կունենա երկու երկրների արևտրային հարաբերությունների վրա։ Նա հատուկ շնորհակալություն է հայտնել Հայաստանում իրանական ցուցահանդեսների կազմակերպման ընթացքում իրանցի գործարարներին հայկական կողմից տրամադրվող աջակցության համար։
Զրույցի ընթացքում կողմերը համակարծիք են եղել, որ Հայաստան և Իրան միջկառավարական հանձնաժողովի աշխատանքներին պետք է ներգրավել մասնավոր հատվածի ավելի շատ ներկայացուցիչների։ Այս համատեքստում Վահան Քերոբյանն առաջարկել է հանդիպում կազմակերպել երկու երկրների գործարարների համար, որը թույլ կտա հայ գործարարաներին ծանոթանալ իրանական արտադրությանը և օգնել նրանց մոտք գործել ԵԱՏՄ անդամ երկրների շուկաներ։
Անդրադառնալով պահեստների ստեղծման հարցին՝ Վահան Քերոբյանը նշել է, որ նախատեսվում է Հայաստանում ստեղծել իրանական արդյունաբերական պարկ, որը նաև կունենա մաքսային պահեստներ։ Նախարարը նաև առաջարկել է քննարկել համատեղ ձեռնարկությունների ստեղծման հնարավորությունները, որոնք կնպասեն նոր ստեղծվող պարկի զարգացմանը։ Հանդիպման ավարտին նախարար Քերոբյանն առաջարկել է քննարկված հարցերը գործնական քայլերի վերածելու նպատակով համագործակցել Իրանում Հայաստանի առևտրային կցորդի հետ և համատեղ ակտիվ աշխատանքներ իրականացնել այդ ուղղությամբ։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ, ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը կգործուղվի Ամերիկայի Միացյալ Նահանգներ: «Համաձայն «Կառավարության…
Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն նախազգուշացրել է Կիևում առկա դժվարությունների մասին՝ խաղաղության համաձայնագրերի հասնելու…
Շատ քչերը հասկացան, թե քառասունչորսօրյա պատերազմից հետո Արցախի Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանն ինչու՞ հրապարակայնացրեց,…
Երևանը Միավորված ազգերի կազմակերպությունում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցչությանը կից Հայաստանի Հանրապետության պաշտպանության հարցերով կցորդ կունենա։…
«ՀՀ-ն շարունակում է առաջ մղել խաղաղության օրակարգը»,- հայտարարել է ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը։ Նրա խոսքով,…
https://youtube.com/watch?v=Fpq-BBNdjvI&si=XplBDXK1mjmMmCnZ