

Եվրամիության (ԵՄ) Թուրքիայի պատվիրակության նախագահ, դեսպան Նիկոլաուս Մեյեր-Լանդրուտը անդրադարձել է Օսման Կավալային ազատ արձակելու կոչ արած 10 երկրների դեսպաններին վտարելու Թուրքիայի որոշմանը։
Մեյեր–Լանդրուտը նշել է, որ Թուրքիան՝ որպես Եվրախորհրդի հիմնադիր անդամ, ինչպես և մյուս անդամ երկրները, պարտավոր է ենթարկվել ԵԽ կառույցների որոշումներին։ «Այդ կառույցներից մեկն էլ Մարդու իրավունքների եվրոպական դատարանն է (ՄԻԵԴ) և ակնկալվում է, որ Թուրքիան պետք է ենթարկվի նրա որոշումներին», – նշել է դեսպանը։
Նշենք, որ Նիկոլաուս Մեյեր-Լանդրուտը մասնակցել է հոկտեմբերի 21-22-ին Դալյանում և Բոդրումում կազմակերպված միջազգային միջոցառումներին։
Հիշեցնենք, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, անդրադառնալով 10 երկրների դեսպանների՝ Օսման Կավալային ազատ արձակելու կոչ անող համատեղ հայտարարությանը, նշել էր․ «Այդ Սորոսի մնացորդին պաշտպանողները մտատանջվում են, թե ինչպես կարող են հասնել դրա ազատ արձակմանը։ Բայց ես մեր արտգործնախարարին ասել եմ, որ մենք չենք կարող մեզ նման ճոխություն թույլ տալ՝ դրանց մեր երկրում պահելու»։
«Հանուն հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը գրել է. ԱՄՆ-ն ու Ռուսաստանը համեմատելիս պետք է հրաժարվենք…
Հայաստանի ԳԽ և ԼՂ ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է․ Վենսի…
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Մեծամորի ատոմակայանի գործունեության ժամկետներին։ «Մենք գտնվում ենք Մեծամորի ատոմակայանի…
Ռուսական հացահատիկի մատակարարումները Հայաստան «Ռուսական երկաթուղիներ» ընկերության ենթակառուցվածքների միջոցով դարձել են կանոնավոր։ Այս մասին հայտարարել…
«Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, թե «ՀՀ ոչ մի…
Հայկական ատոմային էլեկտրակայանում ամփոփվել են տարեկան տվյալները՝ 2025 թվականին արտադրված և առաքված էլեկտրաէներգիայի վերաբերյալ: Ըստ…