Լրահոս 24/7
26.10.2021

Լոռու մարզպետը ծանոթացել է Վանաձորում իրականացվող սուբվեցիոն ծրագրերի ընթացքին

Լոռու մարզպետը ծանոթացել է Վանաձորում իրականացվող սուբվեցիոն ծրագրերի ընթացքին

Պետություն-համայնք համատեղ ներդրմամբ՝ սուբվենցիոն միջոցներով, Վանաձորում այս տարի իրականացվում է 4 խոշորածավալ ծրագիր: Ծրագրերի ընթացքին ծանոթանալու նպատակով Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանն աշխատանքային օրն անցկացրել է շինհրապարակներում: Մարզպետին ուղեկցել են Վանաձոր համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Վանիկ Օհանյանը, Լոռու մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետ Դավիթ Մանուչարյանը, Վանաձորի համայնքապետարանի պաշտոնյաներ և ոլորտի պատասխանատուներ: 

Վանաձորում իրականացվող սուբվենցիոն ծրագրերն են. 

• Վանաձորի Աղայան փողոցի հիմնանորոգում,

• Վանաձորի Տարոն-4 թաղամասից նոր պանթեոն և թիվ 2 գերեզմանատուն, գնացող փողոցի հիմնանորոգում

• Վանաձորի թիվ 8 մանկապարտեզի նոր մասնաշենքի կառուցում,

• Վանաձորի «Սայաթ-Նովայի» անվան զբոսայգու վերակառուցում: 

Մարզի ղեկավարը տեղում ծանոթացել է ծրագրերի ընթացքին։ Աղայան փողոցում մայթերի կառուցման աշխատանքներն ավարտին են մոտենում. տեղադրվել են բազալտե եզրաքարեր, մայթերը պատվել են խճով, շուտով կասֆալտապատվեն, իսկ փողոցի երթևեկելի մասում դեռևս անելիքներ կան: Եղանակային պայմանները, եթե չխանգարեն, ապա մինչև դեկտեմբեր Աղայան փողոցի հիմնանորոգման աշխատանքները կավարտվեն: Ծրագրի պայմանագրային արժեքը 331 միլիոն դրամ է:

Մարզպետը հորդորել է շինարարական կազմակերպությանը մեծ ուշադրություն դարձնել աշխատանքների որակին և ծրագրով նախատեսված աշխատանքների ողջ ծավալով իրականացմանը: Շրջայցը շարունակվել է Վանաձորի «Սայաթ-Նովայի» անվան զբոսայգում: Քաղաքային այգին ամբողջովին վերակառուցում է: Գլխավոր ճեմուղին շուտով կպատվի նոր եզրաքարերով, արդեն խճալցվել է, առաջիկայում կասֆալտապատվի, իսկ այգու որոշ հատվածներ կսալիկապատվեն: Վանաձորցիների սիրելի զբոսայգին գարնանն արդեն նորովի կներկայանա՝ գեղեցիկ լուսավորությամբ, շատրվաններով, շուրջ տարին գործող սառցադաշտով, հիմնանորոգված ճեմուղիներով և գեղեցիկ գլխավոր մուտքով: Բացօթյա ամֆիթատրոնի կառուցման աշխատանքները շուտով կավարտվեն: Կկառուցվի նաև ժամանակակից հանրային սանհանգույց: Ծրագրի պայմանագրային արժեքն ավելի քան 323 միլիոն դրամ է: 

«Այս այգում իր մանկությունը, պատանեկությունը, իր կյանքի լավագույն պահերն է անցկացրել յուրաքանչյուր վանաձորցի: Ամենայն պատասխանատվությամբ մոտեցեք այգու վերակառուցման գործին, որ մեր սիրելի քաղաքային զբոսայգին դրախտավայր դառնա բոլորի համար»,- ասել է Լոռու մարզպետը: 

Տասնամյակներ շարունակ տնակներում գործող Վանաձորի թիվ 8 մանկապարտեզը հիմնովին քանդվում է, նորակառույց մանկապարտեզի հիմքն այս տարի կկառուցվի, իսկ շենքը կանգուն կլինի արդեն մյուս տարի: Մանկապարտեզը նախատեսված է 150 երեխայի համար, կգործի 6 խումբ: Ծրագրի պայմանագրային արժեքը շուրջ 40 միլիոն դրամ է: ՀՀ կառավարության և Վանաձորի համայնքապետարանի համաֆինանսավորմամբ՝ ասֆալտապատվել է Վանաձոր համայնքի նոր պանթեոն և թիվ 2 գերեզմանատուն տանող շուրջ 1680 գծամետր ճանապարհը, կառուցվել են ջրահեռացման առուներ: Ճանապարհի հիմնանորոգումը գտնվում է ավարտական փուլում: Ծրագրի պայմանագրային արժեքը 95 միլիոն դրամ է: 

«Իրականացվող աշխատանքները մեծ կարևորություն ունեն մեր քաղաքի համար, սա հանրային պահանջ էր: Նման աշխատանքների իրականացումը շարունակական բնույթ է կրելու, մենք պետք է կրկնապատկենք մեր ուժն ու միջոցները՝ մեր քաղաքը և մարզը շենացնելու գործում»,- այցն ամփոփել է Արամ Խաչատրյանը:

Լրահոս
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
12:36
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
Եղանակը Հայաստանում
09:07
Եղանակը Հայաստանում
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
18:56
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
Ազգային ժողով - Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
16:50
Ազգային ժողով – Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
16:39
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
16:14
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
15:26
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
12:51
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
12:23
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
11:38
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է