Լրահոս 24/7
26.10.2021

ՀԽՍՀ հանրապետական բանկում ներդրված դրամական ավանդների դիմաց հնարավոր է փոխհատուցում ստանալ նաև անկանխիկ տարբերակով

ՀԽՍՀ հանրապետական բանկում ներդրված դրամական ավանդների դիմաց հնարավոր է փոխհատուցում ստանալ նաև անկանխիկ տարբերակով

ՀԽՍՀ հանրապետական բանկում մինչև 1993 թ․ հունիսի 10-ը ներդրված դրամական ավանդների դիմաց փոխհատուցման իրավունք ունեցող քաղաքացիներն այսուհետ հնարավորություն ունեն գումարն ստանալ նաև անկանխիկ եղանակով:

2021 թ․ հունվար-հոկտեմբեր ամիսների ընթացքում 4900 քաղաքացի ընդգրկվել է ավանդի դիմաց փոխհատուցման վճարման ցուցակում։

Ավանդների փոխհատուցում ստանալու համար ավանդատուն հաշվառման նպատակով կարող է անձամբ (օրինական ներկայացուցչի կամ լիազորագրի հիման վրա գործող ներկայացուցչի միջոցով) դիմել Միասնական սոցիալական ծառայության իր հաշվառման բնակության վայրի տարածքային կենտրոն` ներկայացնելով`

1) անձը հաստատող փաստաթուղթ կամ նույնականացման քարտ,

2) ավանդատուի հանրային ծառայությունների համարանիշը կամ սոցիալական ապահովության քարտը կամ հանրային ծառայությունների համարանիշ չունենալու մասին տեղեկանք (այսուհետ` հանրային ծառայությունների համարանիշ),

3) ավանդատուի խնայողական գրքույկը (դրա առկայության դեպքում),

4) տեղեկանք «ՎՏԲ-Հայաստան» փակ բաժնետիրական ընկերությունից՝  ավանդատուի բանկային հաշվի քարտում 1993 թվականի հունիսի 10-ի դրությամբ առկա տվյալների մասին։

5) ըստ անհրաժեշտության՝ այլ փաստաթղթեր։

Ավանդի փոխհատուցումն անկանխիկ եղանակով ստանալու համար՝ վերոնշյալ փաստաթղթերի հետ անհրաժեշտ է ներկայացնել հայտարարություն՝ ընտրելով այն բանկը, որի միջոցով քաղաքացին ցանկանում է ստանալ փոխհատուցումը։

Նշենք, որ ավանդի փոխհատուցման իրավունք ունեն՝ 

1) մինչև 1938 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ ծնված անձինք, այդ թվում՝ եթե ավանդը ներդրվել է մահացած ամուսնու կողմից՝ համատեղ ամուսնական կյանքի ընթացքում,

2) ՀՀ պաշտպանության մարտական գործողությունների մասնակից անձինք, այդ թվում՝ եթե ավանդը ներդրվել է մահացած ամուսնու կողմից՝ համատեղ ամուսնական կյանքի ընթացքում,

3) Սահմանամերձ համայնքներում (ՀՀ կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 18-ի N 1444-Ն որոշման N 1 հավելվածի ցանկում ընդգրկված)` բնակչության պետական ռեգիստրում 2014 թվականի օգոստոսի 1-ի դրությամբ հաշվառված, ինչպես նաև այդ համայնքներից զորակոչված՝ 2014 թվականի օգոստոսի 1-ի դրությամբ պարտադիր ժամկետային զինվորական ծառայության մեջ գտնված անձինք, այդ թվում՝ եթե ավանդը ներդրվել է մահացած ամուսնու կողմից` համատեղ ամուսնական կյանքի ընթացքում,

4) ՀՀ պաշտպանության մարտական գործողություններին մասնակցելու կամ մարտական հերթապահություն կամ հատուկ առաջադրանք կատարելու ժամանակ զոհված (մահացած) զինծառայողների կամ կամավորականների կամ անհայտ կորածների անունով ներդրված ավանդը ժառանգած անձինք:

Լրահոս
Արթուր Դավթյանն արծաթե մեդալ է նվաճել
18:51
Արթուր Դավթյանն արծաթե մեդալ է նվաճել
Սա պրոֆեսիոնալիզմի բացակայության ցուցիչ է. Ալեն Սիմոնյան
17:08
Սա պրոֆեսիոնալիզմի բացակայության ցուցիչ է. Ալեն Սիմոնյան
Ե՛վ Նիկոլը, և՛ Օրբանը ամբողջովին տեղավորվում են spin dictator ժամանակակից քաղաքագիտական եզրույթի մեջ
14:37
Ե՛վ Նիկոլը, և՛ Օրբանը ամբողջովին տեղավորվում են spin dictator ժամանակակից քաղաքագիտական եզրույթի մեջ
Ակնհայտ է, որ Իսլամաբադում համաձայնության հասնելու համար խոչընդոտ է եղել նաև Հորմուզի նեղուցի խնդիրը
12:40
Ակնհայտ է, որ Իսլամաբադում համաձայնության հասնելու համար խոչընդոտ է եղել նաև Հորմուզի նեղուցի խնդիրը
ԱՄՆ-ն և Իրանը չեն կարողացել համաձայնության գալ
12:08
ԱՄՆ-ն և Իրանը չեն կարողացել համաձայնության գալ
Սկսել ենք Հորմուզի նեղուցի մաքրման գործընթաց․ Թրամփ
19:33
Սկսել ենք Հորմուզի նեղուցի մաքրման գործընթաց․ Թրամփ
Քեզ թուլություն չի սազում, հա'յ ազգ. Չե'նք համակերպվելու. Նարեկ Կարապետյան
19:23
Քեզ թուլություն չի սազում, հա’յ ազգ. Չե’նք համակերպվելու. Նարեկ Կարապետյան
Ֆրանսիան աջակցում է Հարավային Կովկասում համագործակցության ամրապնդմանը
18:53
Ֆրանսիան աջակցում է Հարավային Կովկասում համագործակցության ամրապնդմանը
Ուկրաինայի հակամարտությունը հնարավոր չէ կարգավորել առանց ՌԴ-ի համար անվտանգության երաշխիքների
16:22
Ուկրաինայի հակամարտությունը հնարավոր չէ կարգավորել առանց ՌԴ-ի համար անվտանգության երաշխիքների
Եթե այդպես է, ապա մեր տարածաշրջանում հասունանալու է բոլորովին նոր, աննախադեպ իրավիճակ. Գեղամյան
15:53
Եթե այդպես է, ապա մեր տարածաշրջանում հասունանալու է բոլորովին նոր, աննախադեպ իրավիճակ. Գեղամյան
Հաջիևը պատասխանել է հայկական պատվիրակության հարցերին
15:39
Հաջիևը պատասխանել է հայկական պատվիրակության հարցերին
Թեև, պետք չէ զարմանալ․ սա այն խումբն է, որը ցնծում էր Արցախի շրջափակման օրերին. Դանիելյան
15:02
Թեև, պետք չէ զարմանալ․ սա այն խումբն է, որը ցնծում էր Արցախի շրջափակման օրերին. Դանիելյան
ՀՀ հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանը հանդես կգա «Փոփոխություն» ուղերձով․ «Ուժեղ Հայաստան»
14:26
ՀՀ հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանը հանդես կգա «Փոփոխություն» ուղերձով․ «Ուժեղ Հայաստան»
Վթարի ենթարկված ավտոբուսը վարչապետին չի ուղեկցել
13:05
Վթարի ենթարկված ավտոբուսը վարչապետին չի ուղեկցել
Մարդիկ առաջին անգամ խոսում են 1-2 տարեկանում․ Սամվել Կարապետյանը դա անելու է 60 տարեկանում․ Ռուբինյան
12:03
Մարդիկ առաջին անգամ խոսում են 1-2 տարեկանում․ Սամվել Կարապետյանը դա անելու է 60 տարեկանում․ Ռուբինյան