Uncategorized @hy
26.10.2021

Փորձում են մանիպուլացնել և որոշակի դիվիդենտներ հավաքել նախընտրական շրջանում․Դ․ Դանիելյան

Փորձում են մանիպուլացնել և որոշակի դիվիդենտներ հավաքել նախընտրական շրջանում․Դ․ Դանիելյան

«ՏԻՄ ընտրությունները մի յուրատեսակ ինդիկատոր են մեր համար։ Մենք պարզեցինք, որ մեր տարբեր ընդդիմադիր գործընկերներ պատրաստ են հայտարարություններ անել անվտանգության վերաբերյալ, սահմանային լարվածության վերաբերյալ, չնայած այդ հայտարարությունների մեջ գրեթե իրականություն չկար՝ փորձելով մեր քաղաքացիներին մանիպուլացնել և որոշակի դիվիդենտներ հավաքել նախընտրական շրջանում, ինչպիսին էր օրինակ՝ Փելասարի վերաբերյալ հայտարարությունը»,-այդ մասին այսօր ԱԺ-ում հայտարարեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Դավիթ Դանիելյանը, որը նաև գլխավորում է Կապանում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ավագանու նախընտրական ցուցակը։

Նա նշեց, որ երբ ընդդիմադիր գործընկերները Երևանից հրապարակումներ են անում, գրառումներ են կատարում նման թեմաների շուրջ, չեն գիտակցում, որ մեր սահմանամերձ գյուղերի բնակիչները, քաղաքի բնակիչները խառնվում են իրար, սկսում են զանգահարել իրենց և հարցնում են, թե ինչո՞ւ են նման գործելաոճով աշխատում։

«Մեր հարգելի գործընկերները նմանատիպ հայտարարություններ էին անում նաև նախընտրական շրջանում, ասելով, որ իբրև թե «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը փորձում է Սյունիքում համայնքապետի ընտրություններում իրենց թեկնածուներին տանել հաղթանակի՝ հողային զիջումներ անելու համար։ Հարգելի գործընկերներ, կոչ եմ անում՝ նման հայտարարություններից զերծ մնալ, դա ո՛չ ձեզ է օգնում, ո՛չ մեր քաղաքացիներին, դա միայն մեր քաղաքացիներին խանգարում է, որ իրենց բնականոն աշխատանքով զբաղվեն և բոլորի մոտ լարվածություն է առաջանում»,-ասաց Դավիթ Դանիելյանը։

Խոսելով մեկ այլ կարևոր թեմայի շուրջ, Դավիթ Դանիելյանն ասաց, որ վերջին երեք տարիներին իրենց քաղաքական ուժով ձևավորված կառավարությունը  բավականին շատ սուբվենցիներ է իրականացրել տարբեր համայնքներում, և պետք է այդ առումով ընդունեն, որ մի հարցում թերացել են, երբ ճիշտ չեն ներկայացրել քաղաքացիներին իրենց կատարած աշխատանքը և այսօր համայնքներում այդ խնդիրն ունեն, որ քաղաքացիները ճիշտ իրազեկված չեն, թե ինչպիսի աշխատանքներ են իրականացվել Կառավարության հետ համատեղ։ 

«Այսօր իմ հայրենի քաղաքում՝ Կապանում,  շինարարական եռուզեռ է, որոնց  մեծ մասը հիմնականում ֆինանսավորել է ՀՀ կառավարությունը, և նման ծրագրերը շատ են»,-ասաց Դավիթ Դանիելյանը։

Լրահոս
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
12:36
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
Եղանակը Հայաստանում
09:07
Եղանակը Հայաստանում
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
18:56
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
Ազգային ժողով - Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
16:50
Ազգային ժողով – Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
16:39
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
16:14
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
15:26
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
12:51
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
12:23
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
11:38
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է