Uncategorized @hy
26.10.2021

Պետության համար ներքին կայունությունը կարևորագույն ռեսուրս է. Արման Բաբաջանյան

Պետության համար ներքին կայունությունը կարևորագույն ռեսուրս է. Արման Բաբաջանյան

«Հանուն Հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը գրել է․

Երբ ընդդիմությունը հայտարարում է պետության համար մտահոգիչ որևէ զարգացման առիթով հանրահավաք անցկացնելու մտադրության մասին, դա միանգամայն նորմալ և անգամ անհրաժեշտ քայլ է, և խոշոր հաշվով հենց դրա համար էլ պետություններում քաղաքական համակարգ ասվածը բաղկացած է լինում ոչ միայն իշխող, այլև ընդդիմադիր քաղաքական ուժերից: 

Բայց, իրավիճակը դադարում է նորմալ կամ օրինաչափ լինելուց, դադարում է պետականաշահ լինելուց, եթե հայտնի չէ, թե այդ ընդդիմությունն ինչպիսի քաղաքական դիրքորոշում ունի այն հարցերի վերաբերյալ, որոնց առիթով հրավիրում է հանրահավաք և հայտարարում այսպես ասած փողոցային շարժման, ակցիաների մասին։

Որովհետև, այդ դեպքում արդեն իրավիճակը քաղաքական օրգանիզմի դիմադրունակության աստիճանից տեղափոխվում է հակառակի՝ օրգանիզմը թուլացնելու դաշտ, որովհետև քաղաքական դիրքորոշումը երբ հանում ես, այսպես ասած տակը մնում է իրավիճակի անպայունությունը, հասարակության տագնապը, խուճապը, անորոշության, հիասթափության, ապատիայի զգացումը:

Իսկ այդ ամենը ամենաանցանկալին է, որ կարող է տեղի ունենալ պետության հետ, որն ունի լուծելու լրջագույն հարցեր, որը գտնվում է պարտված պատերազմից հետո ոտքի կանգնելու, քաղաքական-դիվանագիտական դիրքերը վերականգնելու, պատերազմից հետո պահպանած ռազմա-քաղաքական, ռազմական դիրքերը պահպանելու խնդիր: 

Այդ պետության համար ներքին կայունությունը կարևորագույն ռեսուրս է, որը մի կողմից քաղաքական խաղաքարտ է, մյուս կողմից՝ հնարավորություն է տնտեսական միջոցների գեներացման համար, առանց որի շատ դժվար է սպասարկել քաղաքական և ռազմա-քաղաքական, ռազմական խնդիրներ, որոնք պահանջում են նյութական ռեսուրս: Իհարկե, տեսականում բացառված չէ բոլորովին, որ ցանկացած իշխանություն կարող է ներքին կայունությունն օգտագործել ի չարս, կամ նվազագույնը՝ անարդյունավետ:

Լրահոս
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
12:36
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
Եղանակը Հայաստանում
09:07
Եղանակը Հայաստանում
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
18:56
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
Ազգային ժողով - Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
16:50
Ազգային ժողով – Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
16:39
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
16:14
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
15:26
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
12:51
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
12:23
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
11:38
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է