Լրահոս 24/7
27.10.2021

Ստեփանավանում իրականացվում է 2 սուբվենցիոն ծրագիր՝ 198 մլն դրամ արժեքով

Ստեփանավանում իրականացվում է 2 սուբվենցիոն ծրագիր՝ 198 մլն դրամ արժեքով

Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանն աշխատանքային այցով Ստեփանավանում էր՝ ծանոթանալու սուբվենցիոն միջոցներով իրականացվող ծրագրերին: Մարզպետին ուղեկցում էին Ստեփանավան համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Արմեն Գրիգորյանը, Լոռու մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետ Դավիթ Մանուչարյանը, Ստեփանավանի համայնքապետարանի պաշտոնյաներ և ոլորտի պատասխանատուներ: 

Պետություն-համայնք համատեղ ներդրմամբ Ստեփանավանում այս տարի իրականացվում է 2 ծրագիր: Ամբողջությամբ հիմնանորոգվում է Ստեփանավանի Երիտասարդական փողոցը, վերակառուցվում են առաջնահերթ վերանորոգման կարիք ունեցող բազմաբնակարան 4 շենքերի տանիքներ: 

Այցի սկզբում մարզպետին է ներկայացվել պետական միջոցներով իրականացվող Մ3 մայրուղու (Ստեփանավանով անցնող ճանապարհահատված) Բաղրամյան գլխավոր փողոցի շինարարական աշխատանքների ընթացքը: 

Արամ Խաչատրյանը շրջայցով եղել է սուբվենցիոն ծրագրով վերակառուցվող Երիտասարդական փողոցի շինհրապարակում: Այս փողոցում վերջին անգամ նորոգում կատարվել է շուրջ 40 տարի առաջ, անանցանելի ու քարքարոտ փողոցի եզրաքարերը պետություն-համայնք համատեղ ֆինանսավորմամբ ամբողջությամբ նորացվել են, մայթերը սալիկապատվում են, փողոցները խճալցվել են և առաջիկա օրերին կասֆալտապատվեն: 

1 կմ 100 մետր երկարությամբ և 6 մետր լայնությամբ փողոցն իր նորացված ենթակառուցվածքներով շահագործման կհանձնվի ընթացիկ տարվա նոյեմբերի վերջին: Ծրագրի պայմանագրային արժեքը 138 միլիոն դրամ է: Ճանապարհաշինական ծրագրի ավարտից հետո ամբողջովին բարեկարգված փողոցը տասնամյակներ կծառայի: Այցի ընթացքում մարզպետ Խաչատրյանն ընդգծել է, որ հարկավոր է ուշադիր լինել իրականացվող աշխատանքների որակի նկատմամբ, շինարարական ծրագիրն իրագործել լիարժեք և շահագործման հանձնել առանց թերությունների: 

«Քայլ առ քայլ կշենացանենք ոչ միայն Ստեփանավանը, այլև ողջ մարզը: Պետություն-համայնք սերտ համագործակցությամբ՝ կենսական նշանակության տարբեր ծրագրեր են իրականացվում բոլոր համայնքներում»,- նշել է մարզպետը: 

Ստեփանավանի Ե. Չարենցի 179, Մեղապարտ 8, Բաղրամյան 103, 172 շենքերի տանիքների վերակառուցման պայմանագրային արժեքը մոտ 60 միլիոն դրամ է: Այցի ավարտին մարզպետն այցելել է նաև Ստեփանավանում կառուցվող Ազատամարտիկների պուրակ:

Վերջինս, թեև կառուցվում է բարարների միջոցներով, սակայն պուրակն ավարտուն տեսքի բերելու նպատակով որոշակի ներդրում կկատարվի նաև պետբյուջեի միջոցներից:

Լրահոս
Արթուր Դավթյանն արծաթե մեդալ է նվաճել
18:51
Արթուր Դավթյանն արծաթե մեդալ է նվաճել
Սա պրոֆեսիոնալիզմի բացակայության ցուցիչ է. Ալեն Սիմոնյան
17:08
Սա պրոֆեսիոնալիզմի բացակայության ցուցիչ է. Ալեն Սիմոնյան
Ե՛վ Նիկոլը, և՛ Օրբանը ամբողջովին տեղավորվում են spin dictator ժամանակակից քաղաքագիտական եզրույթի մեջ
14:37
Ե՛վ Նիկոլը, և՛ Օրբանը ամբողջովին տեղավորվում են spin dictator ժամանակակից քաղաքագիտական եզրույթի մեջ
Ակնհայտ է, որ Իսլամաբադում համաձայնության հասնելու համար խոչընդոտ է եղել նաև Հորմուզի նեղուցի խնդիրը
12:40
Ակնհայտ է, որ Իսլամաբադում համաձայնության հասնելու համար խոչընդոտ է եղել նաև Հորմուզի նեղուցի խնդիրը
ԱՄՆ-ն և Իրանը չեն կարողացել համաձայնության գալ
12:08
ԱՄՆ-ն և Իրանը չեն կարողացել համաձայնության գալ
Սկսել ենք Հորմուզի նեղուցի մաքրման գործընթաց․ Թրամփ
19:33
Սկսել ենք Հորմուզի նեղուցի մաքրման գործընթաց․ Թրամփ
Քեզ թուլություն չի սազում, հա'յ ազգ. Չե'նք համակերպվելու. Նարեկ Կարապետյան
19:23
Քեզ թուլություն չի սազում, հա’յ ազգ. Չե’նք համակերպվելու. Նարեկ Կարապետյան
Ֆրանսիան աջակցում է Հարավային Կովկասում համագործակցության ամրապնդմանը
18:53
Ֆրանսիան աջակցում է Հարավային Կովկասում համագործակցության ամրապնդմանը
Ուկրաինայի հակամարտությունը հնարավոր չէ կարգավորել առանց ՌԴ-ի համար անվտանգության երաշխիքների
16:22
Ուկրաինայի հակամարտությունը հնարավոր չէ կարգավորել առանց ՌԴ-ի համար անվտանգության երաշխիքների
Եթե այդպես է, ապա մեր տարածաշրջանում հասունանալու է բոլորովին նոր, աննախադեպ իրավիճակ. Գեղամյան
15:53
Եթե այդպես է, ապա մեր տարածաշրջանում հասունանալու է բոլորովին նոր, աննախադեպ իրավիճակ. Գեղամյան
Հաջիևը պատասխանել է հայկական պատվիրակության հարցերին
15:39
Հաջիևը պատասխանել է հայկական պատվիրակության հարցերին
Թեև, պետք չէ զարմանալ․ սա այն խումբն է, որը ցնծում էր Արցախի շրջափակման օրերին. Դանիելյան
15:02
Թեև, պետք չէ զարմանալ․ սա այն խումբն է, որը ցնծում էր Արցախի շրջափակման օրերին. Դանիելյան
ՀՀ հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանը հանդես կգա «Փոփոխություն» ուղերձով․ «Ուժեղ Հայաստան»
14:26
ՀՀ հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանը հանդես կգա «Փոփոխություն» ուղերձով․ «Ուժեղ Հայաստան»
Վթարի ենթարկված ավտոբուսը վարչապետին չի ուղեկցել
13:05
Վթարի ենթարկված ավտոբուսը վարչապետին չի ուղեկցել
Մարդիկ առաջին անգամ խոսում են 1-2 տարեկանում․ Սամվել Կարապետյանը դա անելու է 60 տարեկանում․ Ռուբինյան
12:03
Մարդիկ առաջին անգամ խոսում են 1-2 տարեկանում․ Սամվել Կարապետյանը դա անելու է 60 տարեկանում․ Ռուբինյան