

Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանն աշխատանքային այցով Ստեփանավանում էր՝ ծանոթանալու սուբվենցիոն միջոցներով իրականացվող ծրագրերին: Մարզպետին ուղեկցում էին Ստեփանավան համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Արմեն Գրիգորյանը, Լոռու մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետ Դավիթ Մանուչարյանը, Ստեփանավանի համայնքապետարանի պաշտոնյաներ և ոլորտի պատասխանատուներ:
Պետություն-համայնք համատեղ ներդրմամբ Ստեփանավանում այս տարի իրականացվում է 2 ծրագիր: Ամբողջությամբ հիմնանորոգվում է Ստեփանավանի Երիտասարդական փողոցը, վերակառուցվում են առաջնահերթ վերանորոգման կարիք ունեցող բազմաբնակարան 4 շենքերի տանիքներ:
Այցի սկզբում մարզպետին է ներկայացվել պետական միջոցներով իրականացվող Մ3 մայրուղու (Ստեփանավանով անցնող ճանապարհահատված) Բաղրամյան գլխավոր փողոցի շինարարական աշխատանքների ընթացքը:
Արամ Խաչատրյանը շրջայցով եղել է սուբվենցիոն ծրագրով վերակառուցվող Երիտասարդական փողոցի շինհրապարակում: Այս փողոցում վերջին անգամ նորոգում կատարվել է շուրջ 40 տարի առաջ, անանցանելի ու քարքարոտ փողոցի եզրաքարերը պետություն-համայնք համատեղ ֆինանսավորմամբ ամբողջությամբ նորացվել են, մայթերը սալիկապատվում են, փողոցները խճալցվել են և առաջիկա օրերին կասֆալտապատվեն:
1 կմ 100 մետր երկարությամբ և 6 մետր լայնությամբ փողոցն իր նորացված ենթակառուցվածքներով շահագործման կհանձնվի ընթացիկ տարվա նոյեմբերի վերջին: Ծրագրի պայմանագրային արժեքը 138 միլիոն դրամ է: Ճանապարհաշինական ծրագրի ավարտից հետո ամբողջովին բարեկարգված փողոցը տասնամյակներ կծառայի: Այցի ընթացքում մարզպետ Խաչատրյանն ընդգծել է, որ հարկավոր է ուշադիր լինել իրականացվող աշխատանքների որակի նկատմամբ, շինարարական ծրագիրն իրագործել լիարժեք և շահագործման հանձնել առանց թերությունների:
«Քայլ առ քայլ կշենացանենք ոչ միայն Ստեփանավանը, այլև ողջ մարզը: Պետություն-համայնք սերտ համագործակցությամբ՝ կենսական նշանակության տարբեր ծրագրեր են իրականացվում բոլոր համայնքներում»,- նշել է մարզպետը:
Ստեփանավանի Ե. Չարենցի 179, Մեղապարտ 8, Բաղրամյան 103, 172 շենքերի տանիքների վերակառուցման պայմանագրային արժեքը մոտ 60 միլիոն դրամ է: Այցի ավարտին մարզպետն այցելել է նաև Ստեփանավանում կառուցվող Ազատամարտիկների պուրակ:
Վերջինս, թեև կառուցվում է բարարների միջոցներով, սակայն պուրակն ավարտուն տեսքի բերելու նպատակով որոշակի ներդրում կկատարվի նաև պետբյուջեի միջոցներից:
ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը X-ի իր էջում գրառում է կատարել Հայաստան և Ադրբեջան կատարած…
«Հանուն հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը գրել է. ԱՄՆ-ն ու Ռուսաստանը համեմատելիս պետք է հրաժարվենք…
Հայաստանի ԳԽ և ԼՂ ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է․ Վենսի…
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Մեծամորի ատոմակայանի գործունեության ժամկետներին։ «Մենք գտնվում ենք Մեծամորի ատոմակայանի…
Ռուսական հացահատիկի մատակարարումները Հայաստան «Ռուսական երկաթուղիներ» ընկերության ենթակառուցվածքների միջոցով դարձել են կանոնավոր։ Այս մասին հայտարարել…
«Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, թե «ՀՀ ոչ մի…