Լրահոս 24/7

Քիչ անց Հայաստանում բացվելու է Սուրբ Աթոռի նստավայր առաքելական նվիրակությունը. Արարատ Միրզոյան

«Ուրախ եմ Սուրբ Աթոռի պետքարտուղար Էդգար Պենյա Պառային հյուրընկալել Հայաստանում` քրիստոնեությունը որպես պետական կրոն ընդունած առաջին երկրում: Քիչ անց հայ-վատիկանյան հարաբերություններում մեծ խորհուրդ ունեցող իրադարձություն է տեղի ունենալու` Հայաստանում բացվելու է Սուրբ Աթոռի նստավայր առաքելական նվիրակությունը: Դրանով նոր էջ է բացվում Հայաստանի և Սուրբ Աթոռի միջև` դիվանագիտական նոր հարաբերությունների պատմության մեջ»,- այսօր` հոկտեմբերի 27-ին, ասաց ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը` Սուրբ Աթոռի պետքարտուղարի ընդհանուր հարցերով փոխանորդի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ:

ԱԳ նախարարը նշեց, որ Սուրբ Աթոռի պետքարտուղարի ընդհանուր հարցերով փոխանորդի հետ հանդիպման ընթացքում անդրադարձել են նաև ՀՀ նախագահի օրեր առաջ Սուրբ Աթոռ կատարած այցին, կարևորել են հայ ժողովրդի մեծ զավակ, տիեզերական եկեղեցու վարդապետ հռչակված սուրբ Գրիգոր Նարեկացու հիշատակի օրը` փետրվարի 27-ը Հռոմեական գլխավոր օրացույցում ամրագրումը:

Արարատ Միրզոյանի խոսքով` դա ևս մեկ անգամ ընդգծում է Հայաստանի և Սուրբ Աթոռի միջև հոգևոր կապը: 

«Սուրբ Աթոռը մշտապես Հայաստանի կողքին է եղել դժվարին ժամանականերում և անցյալ տարին այս առումով բացառություն չէր և մեզ համար կարևոր է Վատիկանի դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման նաև տարածաշրջանում երկարատև կայունության և խաղաղության պահպանման հարցում: Մասնավորապես Ադրբեջանի կողմից Արցախի դեմ ագրեսիայի օրերին և դրան հաջորդած ժամանակաշրջանում Սրբազան քահանայապետի հղած ուղերձները ինչպես նաև ռազմագերիների անհապաղ ազատ արձակմանն ուղղված կոչերը մեծ նշանակություն են ունեցել:

Ինչպես գիտեք այժմ էլ Ադրբեջանը խախտելով միջազգային մարդասիրական իրավունքը և նոյեմբերի 9-ի հայտարարությամբ իր ստանձնած պարտավորությունները շարունակում է պատանդառության մեջ պահել հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց և մենք խնդրում ենք, որպեսզի սրբազան քահանայապետը իր աղոթքներում և իր հրապարակային ուղերձներում մշտապես շարունակի հիշել հայ ռազմագերիներին և շեշտադրի նրանց անհապաղ ազատ արձակման անհրաժեշտությունը»,- հավելեց Արարատ Միրզոյանը:

Թիվ 1

Recent Posts

Թուրքիայում Արթուր Դավթյանը դուրս է եկել եզրափակիչ

Թուրքիայի Անթալիա քաղաքում ընթացող սպորտային մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկության երրորդ փուլի մրցաշարում Օլիմպիական խաղերի արծաթե…

18 minutes ago

Նոր պատերազմը կանխելու իմ տեսլականը. Էդմոն Մարուքյան

https://youtube.com/watch?v=y-d4XZLOIJ8&si=eGPLcpRZXx2WKvVU

28 minutes ago

ՄԱԿ-ի խաղաղապահների տարբերակը չի դիտարկվում

ՄԱԿ-ը չի կարող ապահովել Ուկրաինայի անվտանգությունը, ուստի խաղաղապահների հետ կապված այս տարբերակը չի դիտարկվում։ Այս…

46 minutes ago

Fastex-ը՝ Հայաստանի համալսարաններում. Future Economy Summit

Fastex-ը Future Economy Summit-ի շրջանակում հայտարարել է 20,000 FTN-ին համարժեք ՀՀ դրամ մրցանակային ֆոնդով մրցույթի…

60 minutes ago

Միջազգային օլիմպիական կոմիտեի նոր ղեկավար է ընտրվել Քիրստի Քովենտրին

Միջազգային օլիմպիական կոմիտեի նոր ղեկավար է ընտրվել Քիրստի Քովենտրին։ Նա բազմակի օլիմպիական չեմպիոն է և…

1 hour ago

Մաքգրեգորը ուզում է դառնալ Իռլանդիայի հաջորդ նախագահը

UFC-ի երկու քաշային կարգերում նախկին չեմպիոն, իռլանդացի Քոնոր Մաքգրեգորը մտադիր է դառնալ Իռլանդիայի հաջորդ նախագահը:…

1 hour ago