Այսօր՝ հոկտեմբերի 28-ին, Ազգային ժողովում շարունակվում են հերթական նիստի աշխատանքները: Այժմ քննարկվում է Պետական սահմանի մասին օրենքում փոփոխություն կատարելու մասին հարցը:
Ինչպես նշեց պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանը, առաջարկվում է հակաօդային պաշտպանության զորքերի կողմից հակաօդային պաշտպանության միջոցներն օգտագործել կառավարության սահմանած կարգով:
Նրա խոսքով՝ հիմք է հանդիսացել օրենքի այն կետը, ըստ որի. «Հակաօդային պաշտպանության զորքերն իրավասու են ՀՀ անվտանգությանը սպառնալու դեպքում կամ ՀՀ-ի նկատմամբ թշնամական որևէ գործողություն կատարելիս ուղեկցել և ստիպել օդանավին կամ թռչող այլ սարքի վայրէջք կատարել օդանավակայանում կամ որևէ այլ վայրում, իսկ եթե օդանավը կամ թռչող այլ սարքը հակաօդային պաշտպանության զորքերը ոչնչացնում են դրանք»:














