Լրահոս 24/7
28.10.2021

ՀՀ մոտեցումն այս հարցում հստակ է․ միջանցքային տրամաբանության որևէ հարց չի քննրակվում․ Ա․ Գրիգորյան

ՀՀ մոտեցումն այս հարցում հստակ է․ միջանցքային տրամաբանության որևէ հարց չի քննրակվում․ Ա․ Գրիգորյան

Մենք պատրաստ ենք դեմարկացիայի և դելիմիտացիայի գործընթաց սկսել, սպասում ենք դրական ազդակի այդ մասով՝ Ադրբեջանից։ Այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազորւյցում ասաց Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։

«Կարծես թե, սեպտեմբերին՝ ՄԱԿ-ում, նրանք այդպիսի հայտարարություն արել են, սակայն մենք չենք կարողանում այս մասով առաջ գնալ», – ասաց նա։

Անդրադառնալով հարցին, թե ո՞ր քարտեզով են իրականացվելու սահմանազատման աշխատանքները, Պարոն Գրիգորյանը նշեց, որ  Խորհրդային միության տարիներին առաջին դեմարկացիայի գործընթացը հենց 1926-1927 թվականներին է սկսվել և ավարտվել 1929 թվականին։ Դրանից հետո ձևավորված քարտեզների հիմքը եղել է հենց այդ թվականների քարտեզը։

«Դեմարկացիայի և դելիմիտացիայի աշխատանքային խումբը քննարկում է, թե ինչպե՞ս սկսել գործընթացը, ո՞րը հիմք ընդունել։ Այս պահին որևէ հստակություն չկա, մենք քննարկում ենք և հանրությանը կտեղեկացնենք այդ մասով, եթե հստակություն լինի», – ասաց նա։

Պարոն Գրիգորյանը անդարդառնալով ռուս խաղաղապահների Արցախում ներկայությանը, կարծիք հայտնեց, որ ընկալումն այնպիսին, որ Ռուսաստանի խաղաղապահ ուժերը մնալու են նախատեսվածից ավելի երկար․ «Ի՞նչն է այդպիսի ենթադրության հիմք տալիս․ այն ենթակառուցվածքները, որոնք ստեղծվում են Արցախում՝ խաղաղապահ ուժերի համար, դրանք հնարավարություն են տալիւս ենթադրելու, որ Ռուսաստանի խաղաղապահ ուժերը առավել երկար են մնալու»։

Հարցին, թե առանց Ռուսաստանի Հայաստանը կարո՞ղ է Արցախը պաշտպանել, նա նշեց, որ  «այս պահին քննարկվում է, որպեսզի համատեղ այդ անվտանգության հարցը լուծվի»։

Անդրադառնալով հայ-թուրքական հարաբերություններին, Գրիգորյանը նշեց, որ բազմիցս հայակական կողմը նշել է, որ պատրաստ է սկսել հարաբերությունները, քննարկել դրանց կարգավորումն հարցերը՝ Թուրքիայի հետ։ 

«Սրա մասին նաև, ինչպես նշել ենք, Ռուսատանի մեր գործընկերների հետ ենք քննարկում, թե ինչպե՞ս կարող է առաջ գնալ այս գործընթացը, և, կարծում եմ, որ առավել արդյունավետ կլինի, որպեսզի սկսենք այդ աշխատանքները, քանի որ և՛ մենք, և՛ թուրքական կողմը նշել է, որ կան դրական ազդակներ», – նշեց նա։

Գրիգորյանն անդրադառնալով Ադրբեջանի կողմից միջանցքի մասին արված հայտարարություններին, ասաց, որ ՀՀ մոտեցումն այս հարցում հստակ է․ միջանցքային տրամաբանության որևէ հարց չի քննրակվում։

«Այստեղ ուզում եմ կարևորել, որ փոխվարչապետի մակարդակով աշխատանքային խմբում արձանագրված է, որ բոլոր ապաշրջափակվող ճանապարհները լինելու են տվյալ պետության սուվերեն տարածքը․ դա արձանագրված է աշխատանքային խմբում։ Սրա մասին, համոզված եմ, ադրբեջանական կողմը տեղյակ է։ Սրա մասին նաև խոսել է ՌԴ փոխվարչապետը՝ ասելով, որ միջանցքի տրամաբանության շրջանակում որևէ հարց չի քննարկվում», – նշեց նա, հավելելով, որ անհասկանալի է որևէ մեկի կողմից այդ հարցի շահարկումը։

Լրահոս
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
12:36
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
Եղանակը Հայաստանում
09:07
Եղանակը Հայաստանում
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
18:56
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
Ազգային ժողով - Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
16:50
Ազգային ժողով – Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
16:39
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
16:14
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
15:26
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
12:51
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
12:23
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
11:38
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է