Կինո
29.10.2021

Ընդամենը մի քանի ժամում հայկական արտադրության Musk Factor սերիալում նկարահանվելու համար ավելի քան 12 հազար դերասան է դիմել

Ընդամենը մի քանի ժամում հայկական արտադրության Musk Factor սերիալում նկարահանվելու համար ավելի քան 12 հազար դերասան է դիմել

Հայկական արտադրության Musk Factor կատակերգական սերիալն աշխարհահռչակ Backstage հարթակի միջոցով հայտարարել է դերասանների քասթինգ։ Ընդամենը մի քանի ժամում նախագծին մասնակցելու համար ընկերությանը տարբեր դերերի համար դիմել է ավելի քան 12 հազար դերասան։ Ընդ որում՝  Musk Factor-ում նկարահանվելու համար ցանկություն են հայտնել ամենատարբեր ազգերի ներկայացուցիչներ, և հետաքրքրությունն այնքան մեծ է եղել, որ Musk Factor-ի հայտարարած քասթինգը հայտնվել է կայքի թոփ թրենդների բաժնում։

«Backstage-ն աշխարհի ամենահայտնի հարթակն է, այս հարթակով են դերասաններ փնտրում այնպիսի հզորագույն ընկերություններ, ինչպիսիք են Disney-ը, Netflix-ը, Amazon-ը, NBC-ն, HBO-ն և այլք։ Օրինակ, հենց այս պահին հարթակում Marvel-ն իրականացնում է «Գալակտիկայի պահապանները-3» ֆիլմի քասթինգը։ Մեզ համար հայտնվել նման կայքի թրենդներում այն էլ ընդամենը երեք ժամում, իսկապես, փայլուն արդյունք է։ Նշանակում է, որ մեր նախագիծը շատ հետաքրքիր է դերասանների համար և նրանց ուշադրության թիրախում է», -նշում է Musk Factor-ի գլխավոր պրոդյուսեր Ռաֆայել Թադևոսյանը։ Նա նաև հավելում է, որ հայ դերասանները նույնպես կարող են այս հարթակի միջոցով մասնակցել ֆիլմի քասթինգին և իրենց ուժերը փորձել ֆիլմում նկարահանվելու համար։

Նախագծի նկարահանումները սկսվելու են հաջորդ տարվա ապրիլից։

Musk Factor հայկական արտադրության 10 մասանոց ֆիլմը պատմում է չորս տղաների մասին, որոնք անիրական թվացող գաղափարից հասնում են անհավանական հաջողության՝ օգտագործելով արհեստական բանականության հնարավորությունները: Նրանք ստեղծում են մարդկանց թվային կլոններ․ մարդու վիրտուալ կրկնօրինակը թվային տարածքում։ Օգտագործելով այս տեխնոլոգիաները՝ չորս ընկերները հիմնում են նաև սոցիալական ցանց, որտեղ օգտատերերը կարող են հաղորդակցվել նույնիսկ արհեստական բանականության կողմից ստեղծված վիրտուալ մարդկանց հետ։ Այսինքն՝ հնարավոր է նաև շփվել մահացած մարդկանց հետ (Սթիվ Ջոբս, Մայքլ Ջեքսոն, 2pac և այլն) ։ Ֆիլմի իրադարձությունները տեղի են ունենում այն պահից, երբ գլխավոր հերոսներից մեկի հայրը թռնում է Մարս՝ դառնալու այդ մոլորակի առաջին բնակիչներից մեկը։

Սերիալում ներկայացված են մոտ ապագայի՝ 2028 թվականի իրադարձությունները, և թե ինչպիսին է լինելու աշխարհն այդ ժամանակաշրջանում՝ Musk Factor-ի թիմի աչքերով։

Լրահոս
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
12:36
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
Եղանակը Հայաստանում
09:07
Եղանակը Հայաստանում
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
18:56
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
Ազգային ժողով - Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
16:50
Ազգային ժողով – Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
16:39
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
16:14
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
15:26
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
12:51
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
12:23
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
11:38
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է