Լրահոս 24/7
29.10.2021

ՏԻՄ որևէ ընտրության պետք է հաղթի Հայաստանը․ Արման Բաբաջանյան

ՏԻՄ որևէ ընտրության պետք է հաղթի Հայաստանը․ Արման Բաբաջանյան

Հանուն Հանրապետության կուսակցությունը ակտիվորեն մասնակցելու է առաջիկա ՏԻՄ ընտրություններին։ Այդ մասին հայտնում է կուսակցության հիմնադիր Արման Բաբաջանյանը՝ նշելով, որ ՏԻՄ որևէ ընտրության պետք է հաղթի Հայաստանը։

«Մեր գնահատմամբ ՏԻՄ ընտրությունը ոչ թե կառավարող մեծամասնության, այլ հենց արմատական ընդդիմության պարտությունն է: Եվ այն աղմուկը, որ գեներացվում է Գորիսի ընտրության շուրջ, կամ փորձում է այսպես ասած նախորդել Կապանում սպասվող ընտրությանը, դրա վկայությունն է, որովհետև, համապետական ընտրությանը երկրորդ արդյունք արձանագրած արմատական ընդդիմությունը ՏԻՄ ընտրությանը ոչ միայն առաջինը, չէ, ոչ միայն երկրորդը չէ, այլ թերևս երրորդն ու չորորդն էլ չէ՝ հավաքական իմաստով:

Իհարկե ակնհայտ է, որ համապետական ընտրությանն առաջին տեղը զբաղեցրած մեծամասնությունն էլ ՏԻՄ ընտրոությանն առաջինը չէ, սակայն այստեղ գործոնները ակնհայտորեն ունեն այլ պատճառներ և ավելին, մեծ հաշվով հօգուտ են հենց մեծամասնությանը, քանի որ առնվազն վկայում են ընտրական համակագի հարցում հետևողական մի դիրքորոշման մասին՝ ամեն գնով ցանկալի արդյունք ստանոլւ մղումի բացակայության:

Դա էլ իր հերթին գուցե ոչ ուղղակի, բայց հավելյալ լեգիտիմության գործոնի է վերածվում հունիսի 20-ի համապետական ընտրության արդյունքի և դրա արդյունքով ձևավորված կառավարության համար: Ու բանն այստեղ արդեն իշխանություն-ընդդիմություն պայքարն ու դրա մեջ այս կամ այն կողմից մտնելը չէ: Խնդիրն այն է, որ հավաքական լեգիտիմության այդ հանգամանքը Հայաստանի համար հույժ կարևոր է պետական շահի տեսանկյունից։

Ծանր պատերազմից և պարտությունից հետո Հայաստանն ունի դիմադրողունակության ռեսուրսների վերականգնման բարդ և երկարատև խնդիր, լեգիտիմությունը դառնում է առավել կարևոր և անհրաժեշտ ռեսուրս ու հենք, նվազագույնը ճկուն լինելու և անհրաժեշտ ժամանակ շահելու համար: Չափազանց կարևոր է, որ ընտրական այդ գործընթացում սեփական շահերի հետապնդումը տեղի ունենա առանց պետության շահերին սպառնացող ռիսկերի, առանց Հայաստանի սուղ ռեսուրսների պարագայում կարևորներից մեկի՝ լեգիտիմության հանգամանքի հանդեպ արհեստական ռիսկեր գեներացնելու:

Ինչպես համապետական, այդպես էլ ՏԻՄ որևէ ընտրության պետք է հաղթի Հայաստանը»,- նշել է նա:

Լրահոս
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
12:36
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
Եղանակը Հայաստանում
09:07
Եղանակը Հայաստանում
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
18:56
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
Ազգային ժողով - Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
16:50
Ազգային ժողով – Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
16:39
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
16:14
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
15:26
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
12:51
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
12:23
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
11:38
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է