Կյանքից հեռացել է ԵՊԲՀ պրոֆեսոր Կարեն Բաբայանը: Այս մասին հայտնում է համալարանի ռեկտոր Արմեն Մուրադյանը:
«Կրկին պարտվեցինք նենգ հիվանդությանը…
Այսօր, 74 տարեկան հասակում, մահացավ ԵՊԲՀ պրոֆեսոր Կարեն Բաբայանը… Անգնահատելի է պրոֆեսորի ներդրումն ու ավանդը մեր 100 ամյա ԵՊԲՀ-ի զարգացման գործում:
Ցավակցում եմ հարազատներին»,-ասված է գրառման մեջ