Կինո

Դերասան Ալեք Բոլդուինը՝ նկարահանման ժամանակ դժբախտ պատահարի մասին

Ամերիկացի դերասան Ալեք Բոլդուինը հոլիվուդյան «Ժանգ» ֆիլմի նկարահանման հրապարակում տեղի ունեցած ողբերգությունից հետո առաջին անգամ խոսել է լրատվամիջոցների հետ:

«Ժամանակ առ ժամանակ դժբախտ պատահարներ են լինում ֆիլմերի նկարահանման հրապարակներում, բայց ոչ այդպիսին: Այս դեպքը մեկն է տրիլիոնից»,- ասել է Բոլդուինը:

ԱՄՆ-ում Նյու Մեքսիկո նահանգում գեղարվեստական ֆիլմի նկարահանման ընթացքում աշխարհահռչակ կինոաստղ, ռեժիսոր և պրոդյուսեր Բոլդուինը հրազենով սպանել էր նկարահանող թիմի անդամ Հալինա Հաթչինսին և վիրավորել է ռեժիսոր Ջոել Սոուզային:

Բոլդուինը ֆիլմի այդ դրվագում, ըստ սցենարի, կրակ է արձակել, և պարզվել է, որ հրազենը լիցքավորված է եղել ոչ թե դատարկ, այլ մարտական փամփուշտներով:

Այսօր նա կրկին իր ափսոսանքն է հայտնել կինոօպերատորի մահվան կապակցությամբ` նշելով, որ Հալինա Հաթչինսն իր ընտանիքն էր:

Այլ մեկնաբանություններ դերասանը չի տվել` հիշեցնելով, որ հետաքննություն է ընթանում, և իրեն դեռ մեղադրանք առաջադրված չէ:

Ըստ քննիչների՝ մեկ ուղիղ կրակոց է արձակվել, գնդակն անցել է Հաթչինսի իրանով, հետո դիպել ռեժիսոր Ջոել Սոուզայի ուսին: Դատախազները չեն բացառել, որ քրեական մեղադրանք կառաջադրվի, այդ թվում՝ Բոլդուինի դեմ, որը ֆիլմի պրոդյուսերներից մեկն է։

Թիվ 1

Recent Posts

Արցախի առաջնորդների դատավարություններով Ալիևը վրեժ է լուծում առաջին Ղարաբաղյան պատերազմի պարտության համար. «Deutsche Welle»

Բաքվի ռազմական դատարանը ցմահ կամ երկարժամկետ ազատազրկման է դատարապրետ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարներին։ Գերմանացի փորձագետը DW-ին…

6 hours ago

Ցուցանիշը գերակատարված է․ այն ավելի բարձր է, քան աշխարհի միջին ցուցանիշը․ Պապոյան

Կառավարության 2021- 2026 թթ. ծրագրով միջին տնտեսական աճի թիրախը դրված էր 7%։ Ֆեյսբուքում նման գրառում…

7 hours ago

Չկա աշխարհում մեկ այլ ժողովուրդ, որին նման հետեւողականությամբ նպատակադրված եւ հաջողությամբ խաբեն

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը գրում է․ «Արտասահմանյան ներդրումների խոստումների շուրջ իշխանական քարոզիչների տենդը նոր չէ։2018-ի…

7 hours ago

Գուրգեն Արսենյանը հանդիպել է Մոսկվայի նահանգապետի հետ

Փետրվարի 19-ին Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Գուրգեն Արսենյանը հանդիպում է ունեցել Մոսկվայի մարզի նահանգապետ…

7 hours ago

Իրան-ամերիկյան բախումը շատ հավանական է դառնում․ Վարուժան Գեղամյան

Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը թելեգրամյան իր էջում լուսանկարներ է հրապարակել՝ կից գրելով. «Իրան-ամերիկյան բախումը շատ հավանական…

7 hours ago

Քաղաքացիներն ահազանգում են՝ նախորդ տարվա համեմատ էլեկտրաէներգիայի համար վճարել են ավելի շատ

Մեր քաղաքացիները հանդիպումներին, ինչպես նաև՝ զանգերի և նամակների միջոցով, ահազանգում են, որ նախորդ տարվա նույն…

7 hours ago