

«Հայաստանում 30.10.2021թ. դրությամբ COVID-19-ի դեմ կատարվել է 830037 պատվաստում։
ՀՀ-ում օրեցօր ավելանում է պատվաստվող քաղաքացիների թիվը, ավելանում է նաև այն քաղաքացիների թիվը, որոնք երբևէ այս կամ այն պատճառով դեմ են եղել համավարակի դեմ պատվաստմանը, բայց ի վեջո պատվաստվել են»,- գրել է աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը, հավելելով.
«Ցավոք, բավականին շատ են նաև կորոնավիրուսով օրական վարակվածների և դրա արդյունքում մահացածների թիվը։
Եվ միայն համավարակի դեմ պայքարի կանոնների պահպանմամբ ու կոլեկտիվ պատվաստման միջոցով է հնարավոր կանխել համավարակի տարածումը և դրա ցավալի հետևանքները։ Քաղաքակիրթ ողջ աշխարհն է գնում համավարակի դեմ պայքարի այս ճանապարհով, և դա է միակ լուծումը։
Հուսով եմ և վստահ, որ առաջիկայում էլ մեր չպատվաստված քաղաքացիների մոտ կարթնանա այն բարձր գիտակցությունը, որպեսզի չտրվեն էժանագին շահարկումներին ու շրջանառվող ստերին, և օր առաջ կպատվաստվեն, քանզի չպատվաստվելով վտանգելու են ոչ միայն իրենց, այլ նաև իրենց հարազատների կյանքն ու առողջությունը»։
Բաքվի ռազմական դատարանը ցմահ կամ երկարժամկետ ազատազրկման է դատարապրետ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարներին։ Գերմանացի փորձագետը DW-ին…
Կառավարության 2021- 2026 թթ. ծրագրով միջին տնտեսական աճի թիրախը դրված էր 7%։ Ֆեյսբուքում նման գրառում…
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը գրում է․ «Արտասահմանյան ներդրումների խոստումների շուրջ իշխանական քարոզիչների տենդը նոր չէ։2018-ի…
Փետրվարի 19-ին Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Գուրգեն Արսենյանը հանդիպում է ունեցել Մոսկվայի մարզի նահանգապետ…
Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը թելեգրամյան իր էջում լուսանկարներ է հրապարակել՝ կից գրելով. «Իրան-ամերիկյան բախումը շատ հավանական…
Մեր քաղաքացիները հանդիպումներին, ինչպես նաև՝ զանգերի և նամակների միջոցով, ահազանգում են, որ նախորդ տարվա նույն…