

Ամերիկացի կատարողներ Թինա Թյորները, Jay-Z-ն (իրական անունն է Շոն Քարթեր), Քերոլ Քինգն ու Թոդ Ռանդգրենը, ինչպես նաեւ խմբեր The Go-Go’s-ն ու Foo Fighters-ը ներառվել են Օհայո նահանգի Քլիվլենդ քաղաքում ռոքնռոլի Փառքի հրապարակում: Հանդիսավոր արարողությունն ու այն ուղեկցող համերգը կայացել են շաբաթ երեկոյան հրապարակի մերձակայքում՝ Rocket Mortgage FieldHouse համալիրում, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Այս տարի ցանկում հայտնված երաժիշտների անունները հայտնի են դարձել մայիսին: Jay-Z-ն պատմության մեջ հայտնի է որպես առաջին սոլո ելույթ ունեցող ռեփ կատարող, ներառվել է Ռոքնռոլի Փառքի հրապարակում կենդանության օրոք: Թինա Թյորներն արդեն երկրորդ անգամ է հայտնվում հրապարակում, առաջին անգամ 1991 թվականին ներառվել էր իր ամուսնու՝ Այք Թյորների (1931-2007) հետ դուետի կազմում:
Հանդիսավոր արարողությանը մասնակցել են նաեւ Փոլ Մակքարթնին, Թեյլոր Սվիֆթը, Քրիստինա Ագիլերան H.E.R-ն ու այլոք: Կազմակերպիչները տեղեկացնում են, որ արարողությունը դիտել ցանկացողները կարող են անել դա նոյեմբերի 20-ին HBO Max. Սթրիմինգային հարթակում:
Ռոքնռոլի Փառքի հրապարակում ներառվելու համար երաժիշտները կարող են հավակնել միայն երբ լրանա նրանց առաջին ալբոմի 25 տարին: Այդ պատվին արդեն արժանացել են The Beatles-ը, Բոբ Դիլանը, Էլվիս Փրեսլին, The Rolling Stones-ը, Բի Բի Քինգը, Չաք Բերին, Ռեյ Չարլզը, Արեթա Ֆրանկլինն ու այլոք:
Այդ համայնքում ներառվելու փաստը որոշում են ունկնդիրները, որոնք քվեարկում են երաժիշտների օգտին կազմակերպության պաշտոնական կայքում: Բացի այդ դափնեկիրներին որոշելու գործում մասնակցում է շուրջ 1000 փորձագետ երաժշտության ոլորտում, այդ թվում՝ երգիչներ, քննադատներ, շոու բիզնեսի պրոֆեսիոնալներ եւ պատմաբաններ:
Բաքվի ռազմական դատարանը ցմահ կամ երկարժամկետ ազատազրկման է դատարապրետ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարներին։ Գերմանացի փորձագետը DW-ին…
Կառավարության 2021- 2026 թթ. ծրագրով միջին տնտեսական աճի թիրախը դրված էր 7%։ Ֆեյսբուքում նման գրառում…
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը գրում է․ «Արտասահմանյան ներդրումների խոստումների շուրջ իշխանական քարոզիչների տենդը նոր չէ։2018-ի…
Փետրվարի 19-ին Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Գուրգեն Արսենյանը հանդիպում է ունեցել Մոսկվայի մարզի նահանգապետ…
Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը թելեգրամյան իր էջում լուսանկարներ է հրապարակել՝ կից գրելով. «Իրան-ամերիկյան բախումը շատ հավանական…
Մեր քաղաքացիները հանդիպումներին, ինչպես նաև՝ զանգերի և նամակների միջոցով, ահազանգում են, որ նախորդ տարվա նույն…